Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԴԻՋԻԹԵՔ ԲԻԶՆԵՍ ՖՈՐՈՒՄԸ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՀՈՒՆԻՍԻ 15-ԻՆ
23/05/2012 15:04
Կիսվել

ԴԻՋԻԹԵՔ ԲԻԶՆԵՍ ՖՈՐՈՒՄԸ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՀՈՒՆԻՍԻ 15-ԻՆ

Այսօր` մայիսի 23-ին, տեղի է ունեցել մամուլի ասուլիս «ԴիջիԹեք Բիզնես ֆորում 2012. թվային լուծումներ նորարար տնտեսության համար»  թեմայով:  Ասուլիսի բանախոսներն էին`  Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն և ԱՄՆ ՄԶԳ ՁԶՇՄ ծրագրի Արժեքի շղթայի բաղադրիչի ղեկավար Զդրավկո Շամին:

Դեռևս 2008 թվականից Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), առաջնային նպատակ հայտարարելով տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդնումը տնտեսության այլ ոլորտներում, կազմակերպում է ԴիջիԹեք Բիզնես ֆորումը, որն այս տարի տեղի կունենա հունիսի 15-16 Արմենիա Մարիոթ հյուրանոցում. «Հայաստանի տարբեր ոլորտներում բիզնես կիրառումների ներդրման անհրաժեշտություն կա: Իրավիճակը փոխելու և երկրում ինովացիոն տնտեսություն ստեղծելու համար անհրաժեշտ է այնպիսի միջավայր, որտեղ գործարարները և տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայություններ մատուցողները հանդիպեն ու քննարկեն իրենց խնդիրները: DigiTec բիզնես ֆորումը հենց այդ միջավայրն է»,- ասուլիսի ժամանակ նշել է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: 

Արդեն 3-րդ անգամ ֆորումի գլխավոր գործընկեր հանդիսացող ԱրմենՏել ընկերությունը ևս  (ապրանքանիշը Beeline) կարևորում է միջոցառման դերը: «ԴիջիԹեք բիզնես ֆորումը մեծ հնարավորություն է տալիս մասնակիցներին ծանոթանալու այն առավելություններին, որ կարող է իրենց տրամադրել ՏՀՏ գործիքների կիրառումն իրենց բիզնեսում` խթանելով իրենց ընկերությունների վաճառքների ավելացումը, նոր շուկաների նվաճումը, հաճախորդների սպասարկման և արտադրանքների որակի կտրուկ բարձրացումը, արտադրողականության ավելացումը և այլն»,-ասել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:   

Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցային ընկերությունը` «ԱրմենՏել»-ը, ֆորումի ընթացքում այցելուներին կներկայացնի բջջային և ֆիքսված կապի, ինչպես նաեև տվյալների փոխանցման բազմաթիվ բիզնես-լուծումներ: Մասնավորապես, «Վիրտուալ մասնավոր ցանցի» (VPN) ծառայությունը, որի միջոցով տարբեր տարածքներում բաշխված գրասենյակները համախմբվում են միասնական կորպորատիվ մասնավոր ցանցում: Դա թույլ է տալիս օպտիմալացնել ընկերության բիզնես գործընթացներն, ապահովել փոխանցվող տեղեկատվության գաղտնիությունը, ստանալ կապի բարձր որակ: Կներկայացվեն նաև «ամպային տեխնոլոգիաները» և բիզնես-գործընթացներում դրանց կիրառման առավելութունները:  

Երկօրյա ֆորումը բաղկացած կլինի մի շարք միջոցառումներից` տեխնոլոգիաների ներդրման խնդիրներին նվիրված կոնֆերանսից, տեխնոլոգիական սեմինարների շարքից, «DigiTec Business» ցուցահանդեսից, որին կմասնակցեն մոտ 40 տեղական և արտասահմանյան ընկերություններ: Այս տարի աճ է գրանցվել հատկապես արտասահմանյան ընկերությունների և ՏՏ ոլորտի ասոցիացիաների մասնակցությունը ֆորումին: Ներկա կլինեն և իրենց երկրի փորձն ու արտադրանքը կներկայացնեն կազմակերպություններ Բուլղարիայից, Մակեդոնիայից, Հունաստանից, Հոլանդիայից, Մոլդովայից, Խորվաթիայից:

DigiTec բիզնես ֆորումի շրջանակներում կխրախուսվի նաև սկսնակ ընկերությունների մասնակցությունը և նրանց համար կսահմանվեն հատուկ մասնակցության պայմաններ: «Նորաստեղծ ընկերություններին աջակցելը ռազմավարական խնդիր է մեզ համար: DigiTec բիզնես ֆորումը բավականին լավ հարթակ է, որպեսզի այդ ընկերությունները կարողանան ցուցադրել իրենց ապրանքներն ու ծառայությունները` ներկայանալով թե՛ տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) համայնքին, թե՛ ավելի լայն լսարանին»,- ասաց տնօրեն Կարեն Վարդանյանը: 

ԴիջիԹեք բիզնես ֆորումում ներկայացված կլինեն նաև «Խելացի երկրների խելացի լուծումները» նորարարական մրցույթում հաղթած ուսանողական թիմերի նորարարության և մրցունակության բարձրացման գաղափարների փորձնական նախատիպերը:

Ֆորումի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), գլխավոր գործընկերն է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline): Միջոցառումն անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (USAID EDMC) ծրագրի աջակցությամբ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52