ՕPEC-Ի ՆՈՐ ՌԵԿՈՐԴԸ
2012 թվականի մայիս ամսվա արդյունքներով Նավթ արտահանող երկրների OPEC կազմակերպությունը գրանցել է նավթի արդյունահանման աննախադեպ ծավալ: Հաշվետու ժամանակահատվածում ցուցանիշը կազմել է օրական 31,8 մլն բարել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Ապրիլ ամսին OPEC անդամ երկրները օրական արդյունահանել էին միջինը 31,62 մլն բարել նավթ, որը 0,32 մլն բարելով գերազանցել էր մարտ ամսվա ցուցանիշը:
Կազմակերպության փորձագետների կանխատեսումների համաձայն՝ 2012 թվականին նավթի պահանջարկը կկազմի օրական 88,67 մլն բարել:
Նշենք, որ ՕPEC-ին անդամակցում են Ալժիրը, Անգոլան, Էկվադորը, Իրանը, Իրաքը, Քուվեյթը, Լիբիան, Նիգերիան, Քաթարը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Վենեսուելան: