ՎՐԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 32%-ՈՎ
2012 թվականի առաջին եռամսյակում, 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ, Վրաստանի տնտեսությունում օտարեկրյա ներդրումների ծավալն աճել է 32%-ով և կազմել 230 մլն ԱՄՆ դոլար: Վրաստանի կառավարության պաշտոնական հայտարարության համաձայն՝ իրականացված ներդրումների մեծ մասն ուղղվել է նոր ընկերությունների շինարարության ոլորտ:
Վրաստանի կառավարությունն ակնկալում է, որ օտարերկրյա ներդրումների հոսքը հնարավարություն կտա կրճատել գործազրկության մակարդակը:
Կանխատեսվում է, որ ընթացիկ տարում Վրաստանի տնտեսությունում օտարերկյա ներդրումները կհասնեն 1 մլրդ ԱՄՆ դոլարի: