Տնտեսական

USD BUY - 365.00-0.50 USD SELL - 367.50+0.50
EUR BUY - 417.00-0.50 EUR SELL - 421.00+1.00
OIL:  BRENT - 76.66-2.79 WTI - 72.39-2.56
COMEX:  GOLD - 4122.10+1.26 SILVER - 59.97+3.11
COMEX:  PLATINUM - 1644.20+2.70
LME:  ALUMINIUM - 3115.50-2.01 COPPER - 13403.50+0.34
LME:  NICKEL - 16422.00-1.66 TIN - 53064.00+4.97
LME:  LEAD - 1880.00-1.23 ZINC - 3591.00+3.43
FOREX:  USD/JPY - 161.37-0.63 EUR/GBP - 1.1454+0.24
FOREX:  EUR/USD - 1.1454+0.24 GBP/USD - 1.3443+0.34
STOCKS RUS:  RTSI - 907.25-0.92
STOCKS US: DOW JONES - 52487.41+0.27 NASDAQ - 26206.89+1.30
STOCKS US: S&P 500 - 7543.64+0.81
STOCKS JAPAN:  NIKKEI - 68557.73+1.20 TOPIX - 4036.08+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24175.12+0.60 SSEC - 3996.16-1.00
STOCKS EUR:  FTSE100 - 10472.45-0.16 CAC40 - 8326.62+0.90
STOCKS EUR:  DAX - 25118.27+0.89
10/07/2026  CBA:  USD - 367.38+0.26 GBP - 493.58+1.97
10/07/2026  CBA:  EURO - 420.03+0.71
10/07/2026  CBA:  GOLD - 48783+789 SILVER - 694.87+5.33
Հայաստանը UNIDO-ի CIP ինդեքսով առաջընթաց է գրանցել 23 հորիզոնականով 2012-ի համեմատ
21/07/2023 16:42
Կիսվել

Հայաստանը UNIDO-ի CIP ինդեքսով առաջընթաց է գրանցել 23 հորիզոնականով 2012-ի համեմատ

ՄԱԿ-ի Արդյունաբերության զարգացման հիմնադրամը (UNIDO) հրապարակել է Արդյունաբերական մրցակցային արդյունավետության 2023թ ինդեքսը (Competitive Industrial Performance – CIP), որը հաշվարկվել է 153 երկրների (այդ թվում՝ Հայաստանի) համար։ Ինդեքսը գնահատում է երկրի ապրանքներ արտադրելու և արտահանելու ունակությունը։ Այն իրենից ներկայացնում է արդյունաբերությանը և արտահանմանն առնչվող 8 ենթացուցիչների երկրաչափական միջին, և արժեքներ է ընդունում 0-ից 1 միջակայքում, որտեղ 0-ն` վատագույն, իսկ 1-ը լավագույն արժեքն է։

Արդյունաբերական մրցակցային արդյունավետության ինդեքսի վարկանիշային աղյուսակում Հայաստանը 0.014 միավորով զբաղեցնում է 93-րդ հորիզոնականը։ 2012 թվականի համեմատ Հայաստանն իր դիրքը բարելավել է 23 հորիզոնականով (տեղով), իսկ ինդեքսի աճը կազմել է 0.0027 միավոր: 2020 թվականի համեմատ (երբ տնտեսական անկումը կազմել էր 7.2%, իսկ արդյունաբերության ծավալը նվազել էր 8.9%-ով) Հայաստանն իր դիրքը բարելավել է 4 հորիզոնականով, իսկ ինդեքսն աճել է 0.0005 միավորով։ 2018 և 2019 թվականներին ինդեքսն ավելի բարձր է եղել քան 2023-ին, իսկ 2017-ին Հայաստանի ինդեքսը եղել է նույնքան, որքան հիմա։

Հայաստանի ինդեքսն ամենաբարձրն է եղել 1991 թվականին, սակայն մեր երկիրն այդ ժամանակ էլ (ինչպես և ներկայումս) զբաղեցրել է 93-րդ հորիզոնականը։ 

Ինդեքսի վարկանիշային աղյուսակում առաջատարը Գերմանիան է՝ 0.404 միավորով։ Գերմանիայի ինդեքսը շուրջ 29 անգամ գերազանցում է Հայաստանի ինդեքսին։

Հայաստանի ներկայիս ինդեքսը շուրջ 4.5 անգամ զիջում է համաշխարհային միջինին, որը կազմում է 0.061 միավոր։

Ինդեքսի վարկանիշային աղյուսակի 153 երկրներից 23 երկրների ինդեքսն ավելի քան 10 անգամ գերազանցում է Հայաստանի ինդեքսին։

10/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.38
+0.26
Եվրո (EUR)
420.03
+0.71
Ռուբլի (RUR)
4.7873
-0.0343
Լարի (GEL)
139.47
+0.09
48783
+789
Արծաթ
694.87
+5.33