
ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԸ ԿՐԵԼ Է 537 ՄԼՆ ԵՎՐՈՅԻ ՎՆԱՍ
2012 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Հունաստանի Ազգային բանկը (NBG), որը երկրի խոշորագույն ֆինանսական կառույցն է, կրել է շուրջ 537 մլն եվրոյի վնաս: Այս մասին նշվում է բանկի պաշտոնական հաշվետվության մեջ:
Նշենք, որ նախորդ տարվա այս նույն եռամսյակում NBG բանկի ապահոված զուտ շահույթը կազմել էր 157 մլն եվրո:
Ըստ ներկայացված տվյալների՝ բանկի՝ Հունաստանում գործող մասնաճյուղը եռամսյակն ամփոփել է 656 մլն եվրո վնասով, իր արևելաեվրոպական գործունեությունից բանկը կորցրել է ևս 7 մլն եվրո, և միայն Թուրքիայի մասաճյուղը հաշվետու ժամանակահատվածում գրանցել է 125 մլն եվրոյի շահույթ: