Բիզնես

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 391.00+1.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 72.97-0.40 WTI - 68.91-0.85
COMEX:  GOLD - 2659.40+0.69 SILVER - 31.22-0.13
COMEX:  PLATINUM - 970.50-0.90
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 155-0.04 EUR/GBP - 1.0551-0.36
FOREX:  EUR/USD - 1.0551-0.36 GBP/USD - 1.2654-0.19
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43408.47+0.32 NASDAQ - 18966.14-0.11
STOCKS US: S&P 500 - 5917.11+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8085.07-0.17 CAC40 - 7198.45-0.43
STOCKS EUR:  DAX - 19004.78-0.29
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
Team Telecom Armenia-ի IPO-ի քեյսը ներկայացվեց CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին
24/07/2023 13:08
Կիսվել

Team Telecom Armenia-ի IPO-ի քեյսը ներկայացվեց CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին

 CaseKey 2023-ի շրջանակում տեղի ունեցավ  Team Telecom Armenia-ի առաջնային հրապարակային տեղաբաշխման (IPO) քեյսի ներկայացումը: Հայաստանի տարբեր բուհերից շուրջ 200 երիտասարդներ ծանոթացան առաջնային հրապարակային տեղաբաշխման բոլոր մանրամասներին ու թիմերին տրամադրվեց ընկերության զարգացման ռազմավարական խնդիրը։ Լուծումներ առաջարկելու համար թիմերն ունենալու են ընդամենը 72 ժամ։

Հաջողություն մաղթելով մրցույթի մասնակիցներին Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշեց, որ իրենք ունեն ռազմավարական նախագծեր, որոնց իրականացման արդյունքում ընկերությունը կկարողանա տարեց տարի բարձրացնել բաժնետոմսերի արժեքը «Սակայն, որդեգրելով բաց ու թափանցիկ գործելաոճ, մենք ցանկանում ենք լսել երիտասարդ մասնագետների վերլուծությունների վրա հիմնված առաջարկները։ Վստահ եմ՝ դրանցից շատերը կլինեն կիրառելի և կօգնեն առաջին հանրային տելեկոմ ընկերությանը՝ հաջողելու»,-ասաց նա։

Մինչև CaseKey հիմնական մրցույթը ուսանողական թիմերը ողջ տարվա ընթացքում մասնակցում են թրեյնինգների և սովորում լուծել գործող բիզնեսների խնդիրներ: Վերջին 3 ամիսների ընթացքում մրցույթում ներգրավվել է ավելի քան 230 ուսանող, 30 մարզիչ, 15 ԲՈՒՀ և կրթական կենտրոն, մի շարք ձեռնարկություններ՝ տարբեր ոլորտներից, ինչպես նաև անցկացվել է 10-ից ավելի դասընթաց:  

Նախագծի հիմնադիր Արշակ Կարապետյանը նշեց «Անչափ ոգևորիչ է տեսնել, որ հայկական ընկերությունն իրականացնում է  առաջնային հրապարակային տեղաբաշխում, և էլ ավելի ոջևորիչ է, որ երկարամյա փորձ ունեցող կազմակերպությունը հնարավորություն է տալիս հայ երիտասարդներին դառնալ այդ գործընթացի մասը և առաջարկել ընկերության ռազմավարական զարգացման սեփական տեսլականը։ Մենք արդեն երրորդ տարին է, ինչ համագործակցում ենք Team Telecom Armenia-ի հետ, և վստահ ենք, որ այս համագործակցությունը իր կարևոր տեղն ունի Հայաստանի կրթական և բիզնես ոլորտների զարգացման գործում։ Մեր թիմի անունից մաղթում ենք հաջողություն ընկերությանը այս կարևոր գործում»։

Բիզնես խնդրի ներկայացմանը հաջորդեց «Առաջնային հրապարակային տեղաբաշխում հնարավորություններ տնտեսության, ընկերության և հանրության համար» թեմայով պանելային քննարկումը։ 

Քննարկման խոսնակներն էին՝ Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը, Ամերիաբանկի Ներդրումային բանկային գործառնությունների գծով տնօրեն Առնո Մոսիկյանը, Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, Բիբլոս բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը, Եվրո-Ասիական Ֆոնդային Բորսաների Միության գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը։ Քննարկման մոդերացիան իրականացնում էր ՀՀ ԿԲ Ֆինանսական համակարգի կայունության և կարգավորման դեպարտամենտի տնօրեն Գարեգին Գևորգյանը։

Մրցույթի մասնակից 22 թիմերի առաջարկած լուծումներից ընտրվելու են լավագույն 6-ը, որոնք կներկայացվեն օգոստոսի 6-ին։

Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ Ընկերությունը առաջին տելեկոմն է, որ իրականացնում է IPO Հայաստանում՝ դառնալով էլ ավելի բաց ու հանրային։ Հանդիսանալով Հայաստանում հեռահաղորդակցության առաջին համակարգի ժառանգորդը՝ Team-ը ժամանակակից տեխնոլոգիաների հետ է համադրում առաջին կապի օպերատորի հարուստ փորձը. 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը, որը որակյալ ինտերնետով կապահովի Հայաստանի բոլոր մարզերը։

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93