ՄԵԿ ՇԱԲԱԹՈՒՄ ՀՀ ԲԱՆԿԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՆ 30 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԵՎ 41 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
Մեկ շաբաթվա ընթացքում` մայիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանայն բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 30.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 41.7 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ նախորդ շաբաթվա համեմատությամբ ՀՀ բանկերը ավելացրել են ինչպես դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով տրամադրվող վարկերի ծավալները:
Նշենք, որ մայիսի 14-20-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել էր 29 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 35 մլն ԱՄՆ դոլար: