
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՆԽԱՏԵՍԵԼ Է 4.1% ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ
Համաշխարհային բանկը վերանայել և արդյունքում փոքր-ինչ նվազեցրել է այս տարվա համար Հայաստանի տնտեսության աճի վերաբերյալ իր կանխատեսումները: Նոր կանխատեսումների համաձայն՝ ընթացիկ տարում մեր երկրի տնտեսությունը կգրանցի 4.1% աճ: Նշենք, որ Համաշխարհային բանկի հունվարյան կանխատեսումներում 2012 թվականի համար կանխատեսվել էր մեր երկրի ՀՆԱ-ի 4.3% աճ:
Համաշխարհային բանկի «Global Economic Prospects» զեկույցի համաձայն՝ 2013 թվականին մեր երկրում կգրանցվի 4.2% տնտեսական աճ, 2014 թվականին՝ 4.5% աճ:
Ըստ համաշխարհային բանկի վերանայված գնահատականների՝ 2011 թվականին Հայաստանում տնտեսական աճը կազմել է 4.6% աճ: