DELL-Ը ԿԿՐՃԱՏԻ ԾԱԽՍԵՐԸ
Համակարգչային տեխնիկայի արտադրության ոլորտում համաշխարհային առաջատար ընկերություններից մեկն՝ ամերիկյան Dell-ը, մտադիր է առաջիկա 3 տարիների ընթացքում նվազագույնը 2 մլրդ ԱՄՆ դոլարով կրճատել իր ծախսերը: Ինչպես հաղորդում է Associated Press-ը՝ նախատեսվող ծախսային կրճատումներին զուգահեռ ընկերությունը կմշակի նաև առավել արդյունավետ բիզնես-ռազմավարություն, որը թույլ կտա Dell-ին պահպանել իր դիրքերը բարձր տեխնոլոգիաների համաշխարհային շուկայում:
Նշենք, որ 2012-2013 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում, որն ամփոփվել է ընթացիկ տարվա մայիսի 4-ին, Dell ընկերության զուտ շահույթը տարեկան կտրվածով կրճատվել է 32,8%-ով և կազմել 635 մլն ԱՄՆ դոլար:
Ամերիկյան Dell ընկերությունը հիմնադրվել է 1984 թվականին: