Սոցիալական

USD BUY - 365.00+0.00 USD SELL - 368.00+0.50
EUR BUY - 415.00-2.00 EUR SELL - 421.00-1.00
OIL:  BRENT - 84.62+12.50 WTI - 79.60+11.47
COMEX:  GOLD - 4008.50-2.33 SILVER - 57.52-3.83
COMEX:  PLATINUM - 1613.00-0.98
LME:  ALUMINIUM - 3139.50+0.77 COPPER - 13484.50+0.60
LME:  NICKEL - 16741.00+1.94 TIN - 53125.00+0.11
LME:  LEAD - 1896.50+0.88 ZINC - 3616.00+0.70
FOREX:  USD/JPY - 162.23+0.37 EUR/GBP - 1.1394-0.13
FOREX:  EUR/USD - 1.1394-0.13 GBP/USD - 1.3362-0.32
STOCKS RUS:  RTSI - 889.88+0.93
STOCKS US: DOW JONES - 52498.64-0.26 NASDAQ - 25873.18-1.55
STOCKS US: S&P 500 - 7515.34-0.79
STOCKS JAPAN:  NIKKEI - 67242.73-1.92 TOPIX - 4007.49-0.71
STOCKS CHINA:  HANG SENG - 24213.72+0.16 SSEC - 3913.79-2.06
STOCKS EUR:  FTSE100 - 10498.29+0.01 CAC40 - 8364.65+0.31
STOCKS EUR:  DAX - 25114.25+0.19
13/07/2026  CBA:  USD - 366.69-0.69 GBP - 491.25-2.33
13/07/2026  CBA:  EURO - 419.27-0.76
13/07/2026  CBA:  GOLD - 48326-457 SILVER - 699.7+4.83
2023-ի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում ապրում է 2.985 միլիոն մարդ
09/08/2023 13:34
Կիսվել

2023-ի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում ապրում է 2.985 միլիոն մարդ

Ընթացիկ տարվա հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում 2.985 միլիոն մարդ է ապրում:

Եվ այսպես, հանրապետության քաղաքային բնակչության ընդհանուր թվաքանակը 1.902 միլիոն է: Գյուղական համայնքների բնակչության հանրագումարը 1.083 միլիոն է:

Մայրաքաղաք Երևանում ապրում է շուրջ 1.102 միլիոն մարդ:

Մարզերից ամենաբնակեցվածը Արմավիրն է՝ 267.6 հազար բնակչությամբ, որից 83.1 հազարը՝ քաղաքային, 184.5 հազարը գյուղական համայնքում է բնակվում:

Արարատի մարզում բնակվում է 260.6 հազար մարդ, որից 72.8 հազարը՝ քաղաքներում, 187.8 հազարը՝ գյուղերում:

Կոտայքի մարզի բնակչությունը 255.2 հազար է: Այստեղ քաղաքային համայնքներում է բնակվում 137.8 հազար մարդ, գյուղականում՝ 117.4 հազար:

Շիրակի մարզի ընդհանուր բնակչության թիվը 230.3 հազար է, որից 133.3 հազարը քաղաքաբնակ է, 97 հազարը՝ գյուղաբնակ:

Գեղարքունիքի մարզում ապրում է 228.9 հազար մարդ, որից 65.8 հազարն ապրում է քաղաքներում, 163.1 հազարը՝ գյուղերում:

Լոռու մարզում բնակվում է 211.5 հազար մարդ: Քաղաքային բնակավայրերի ընդհանուր բնակչությունը 123.8 հազար է, գյուղական բնակավայրերինը՝ 87.7 հազար:

Սյունիքի մազրի ընդհանուր բնակչությունը 135.2 հազար է: Այստեղ 90.7 հազար մարդ ապրում է քաղաքներում, 44.5 հազարը՝ գյուղերում:

Արագածոտնի մարզի ընդհանուր բնակչությունը 126.1 հազար է, որից 26.9 հազարը քաղաքային, 99.2 հազարը՝ գյուղական համայնքների բնակիչ է:

Տավուշի մարզում բնակվում է 120 հազար մարդ: Քաղաքային բնակավայրերի բնակչությունը 50 հազար է, գյուղական բնակավայրերինը՝ 70 հազար:

Ամենաքիչ բնակեցված մարզը Վայոց ձորն է՝ 48.1 հազար բնակչությամբ: Մարզի քաղաքներում ընդհանուր առմամբ ապրում է ընդամենը 16.5 հազար մարդ, գյուղերում՝ ընդամենը 31.6 հազար:

13/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.69
-0.69
Եվրո (EUR)
419.27
-0.76
Ռուբլի (RUR)
4.769
-0.0183
Լարի (GEL)
139.22
-0.25
48326
-457
Արծաթ
699.7
+4.83