Տնտեսական

USD BUY - 366.00+0.00 USD SELL - 368.50+0.00
EUR BUY - 418.00+2.00 EUR SELL - 422.00+1.00
OIL:  BRENT - 72.26+2.09 WTI - 69.02+1.87
COMEX:  GOLD - 4139.00+1.74 SILVER - 62.60+4.80
COMEX:  PLATINUM - 1665.00+2.54
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 161.19-0.81 EUR/GBP - 1.1439+0.54
FOREX:  EUR/USD - 1.1439+0.54 GBP/USD - 1.3357+0.59
STOCKS RUS:  RTSI - 911.99-3.36
STOCKS US: DOW JONES - 52900.07+1.14 NASDAQ - 25832.67-0.80
STOCKS US: S&P 500 - 7483.24+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 68733.15-2.47 TOPIX - 4014.98+0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 23055.03+0.76 SSEC - 4028.90-2.03
STOCKS EUR:  FTSE100 - 10652.87+1.67 CAC40 - 8474.86+1.65
STOCKS EUR:  DAX - 25580.88+2.16
02/07/2026  CBA:  USD - 368.2+0.15 GBP - 490.88+3.18
02/07/2026  CBA:  EURO - 420.08+0.61
02/07/2026  CBA:  GOLD - 48411+770 SILVER - 689.56-6.23
ՄԵԿՆԱՐԿԵՑ 5-ՐԴ ԱՄԵՆԱՄՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՋԻԹԵՔ ԲԻԶՆԵՍ ՖՈՐՈՒՄԸ
15/06/2012 15:23
Կիսվել

ՄԵԿՆԱՐԿԵՑ 5-ՐԴ ԱՄԵՆԱՄՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՋԻԹԵՔ ԲԻԶՆԵՍ ՖՈՐՈՒՄԸ

Այսօր՝ հունիսի 15-ին, մեկնարկեց «Smart Country. թվային լուծումներ ինովացիոն տնտեսության համար» խորագիրը կրող 5-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը: Բացման արարողությանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ կառավարության ղեկավարը նշել է«Այս ավանդական ֆորումն արդեն իր ուրույն տեղն է զբաղեցնում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ոլորտում: Այն բացառիկ հարթակ է, որում հանդիպում են բնագավառի գիտակները, իրականացնում փորձի փոխանակում և հանրությանը ներկայացնում իրենց ձեռքբերումներն ու աշխատանքները: Տարածշրջանում երկարաժամկետ առումով Հայաստանն այլընտրանք չունի, քան ձևավորել գիտալիքահեն տնտեսություն, որի թիվ մեկ ռեսուրսն ինտելեկտն ու կրթված մարդիկ են, և տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացումը դրա վառ ապացույցն է»: 

Կառավարության ղեկավարը նշել է, որ Համաշխարհային բանկի մրցունակությանը վերաբերող վերջին զեկույցի համաձայն՝ Հայաստան առաջ է շարժվել 6 կետով:«Կարևոր փաստ է նաև այն, որ մեր երկիրը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից դուրս է եկել ուժեղացած: Վերլուծաբանները նկատի ունեն այն, որ մեր տնտեսությունն ավելի դիվերսիֆիկացված է, քան 2008 թվականին, և այդ առումով, նրա դիմադրողականությունն էապես բարձրացել է: Կարող ենք արձանագրել, որ այդ գործում իր կարևոր դեկատարությունն ունի նաև ՏՏ ոլորտը, որը նույնիսկ 2009 թվականին, երբ շինարարության ոլորտում տեղի ունեցավ 42 տոկոսանոց անկում, արձանագրեց 27 տոկոսանոց աճ: Այդ աճի տեմպերը վերջին 5 տարիների ընթացքում եղել են կայուն»,– նշել է վարչապետը:

Արդյունքում, ՏՏ բնագավառում զբաղվածների քանակը ներկայում հավասար է հանքահումքային ոլորտում զբաղվածների քանակին, իսկ աշխատավարձերի մակարդակն ավելի բարձր է: Սա, Տիգրան Սարգսյանի խոսքերով, կարևոր հանգամանք է, որովհետև տեղեկատվական տեխնոլոգիաները բարձրացնում են արտադրողականությունը տնտեսության բոլոր ճյուղերում, ինչը ենթադրում է, որ Հայաստանն ունենալու է ավելի դիվերսիֆիկացված հզոր տնտեսություն, որը պետք է պատրաստ լինի նոր մարտահրավերների:

Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ Հայաստանը 5 տարի առաջ ինտերնետ սպառողների քանակով, ինտերնետի սակագնով, հասանելիությամբ, տարածվածությամբ և ենթակառուցվածքներով զիջում էր իր հարևան պետություններին«5 տարի անց մենք զեկուցում ենք, որ այս բոլոր ցուցանիշներով մենք տարածաշրջանում առաջինն ենք: Սա կարևոր նվաճում է Հայաստանի տնտեսության համար»,– նշել է վարչապետը: Տիգրան Սարգսյանը հավաստիացրել է, որ ՀՀ կառավարությունը լրջորեն է տրամադրված ինչպես օգնելու այս ոլորտում գործունեություն ծավալող ընկերություններին, այնպես էլ խթանելու մրցակցութունը: Տիգրան Սարգսյանի խոսքերով՝ այս ամենի արդյունքում վերջին տարիների ընթացքում հայկական շուկայում սկսել են գործունեություն ծավալել նաև համաշախարհային լուրջ ընկերություններ:

Գործադիրի ղեկավարը հիշեցրել է, որ վարչապետի գլխավորությամբ գործում է ՏՏ զարգացման խորհուրդ, որտեղ ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն ունեն կառավարության անդամներին ներկայացնել առկա խնդիրները: Տիգրան Սարգսյանի կարծիքով՝ նաև այս երկխոսությամբ է պայմանավորված այն, որ ՏՏ բնագավառը Հայաստանում զարգանում է առաջանցիկ տեմպերով՝ համեմատ հարևան պետությունների:

Վարչապետի խոսքերով՝ IT ոլորտի ներկայացուցիչները կառավարության առջև դնում են մեկ և կարևորագույն խնդիր՝ ապահովել կադրերի պատրաստում: «Կադրերի պատրաստման այն քանակը, որն այսօր մեր բուհական համակարգը մատակարարում է, բավարար չէ: Պահանջարկը տարեկան 20-30 տոկոսով գերազանցում է այն հնարավորություններին, որոնք առկա են բուհական համակարգում: Մենք ոլորտի ներկայացուցիչներին հավաստիացրել ենք, որ կտրուկ կավելացնենք պետական պատվերը բուհերում և ՏՏ ոլորտի համար կադրերի պատրաստումը կհամարենք առաջնահերթություն: Այսինքն, ֆինանսական միջոցների ներդրումն այս ուղղությամբ պետք է էապես ավելանա»,- նշել է վարչապետը: Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ կառավարությունն այս ուղղությամբ համագործակցում է միջազգային կազմակերպությունների հետ: Առկա են համալսարաններում լաբորատորիաների ձևավորման հետաքրքիր ծրագրեր, որոնք ստեղծվելու են համաֆինանսավորման սկզբունքով՝ պետության, միջազգային դոնոր կազմակերպությունների և մասնավոր հատվածի համագործակցությամբ: Միաժամանակ կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ Գյումրու տեխնոպարկում արդեն արդյունավետ գործում են հինգ լաբորատորիաներ:

Վարչապետի խոսքերով՝ մայիսին մեկնարկել են տեխնոպարկի նոր մասնաշենքի վերակառուցման աշխատանքները:«Այս ամենը ցույց է տալիս, որ կառավարությունը տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը մեր երկրում դիտարկում է համաչափ սկզբունքով»,-ասել է գործադիրի ղեկավարը:  

Այնուհետև, Տիգրան Սարգսյանը ծանոթացել է ֆորումի մասնակից ընկերությունների գործունեությանը և առաջիկա ծրագրերին:  

Ֆորումին մասնակցում է 59 կազմակերպություն, այդ թվում 21-ը՝ արտասահմանյան: Երկօրյա բիզնես ֆորումի նպատակն է աջակցել ինովացիոն տնտեսության ստեղծմանը և ներկայացնել ՏՀՏ բնագավառում բոլոր ապրանքներն ու ծառայությունները  Միջոցառումն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:

02/07/2026
դրամ
Դոլար (USD)
368.2
+0.15
Եվրո (EUR)
420.08
+0.61
Ռուբլի (RUR)
4.7211
+0.014
Լարի (GEL)
139.27
-0.01
48411
+770
Արծաթ
689.56
-6.23