Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ
18/06/2012 15:03
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ հունիսի 18-ին, հինգ նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին` ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին:

Տրանսպորտի և կապի նորանշանակ նախարար Գագիկ Բելգարյանին ներկայացնելով նախարարության աշխատակազմին` Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ Տրանսպորտի և կապի նախարարությունը վերջին տարիների ընթացքում ներքաշվել է բավականին լուրջ գործառույթների մեջ, և շնորհակալություն հայտնելով Մանուկ Վարդանյանին կատարած աշխատանքի համար՝ վարչապետը շնորհավորել է պարոն Բեգլարյանին՝ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ նա կկարողանա սահուն կերպով ապահովել աշխատանքների շարունակականությունը: «Այն ծրագրերը, որոնք սկսել ենք, կհասցվեն տրամաբանական ավարտին», – նշել է Տիգրան Սարգսյանը:

ՀՀ քաղաքաշինության նորանշանակ նախարար Սամվել Թադևոսյանին ներկայացնելով նախարարության աշխատակազմին` Տիգրան Սարգսյանը նշել է. «Նրա աշխատանքային փորձը և գիտելիքները համապատասխանում են այն պահանջներին, որոնք դրվում են նախարարի առջև»:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Արտեմ Աաստրյանին ներկայացնելով նախարարության աշխատակազմին` Տիգրան Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ նախարարությունում ձևավորված կոլեկտիվը կերաշխավորի սահուն անցումը և Արտեմ Ասատրյանը կարճ ժամանակահատվածում կառավարման ղեկը կվերցնի իր ձեռքը:

ՀՀ առոջղապահության նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանին ներկայացնելով նախարարության աշխատակազմին` Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ Դերենիկ Դումանյանն առողջապահության ոլորտում հայտնի մարդ է, և իր անցած ուղով ու գիտելիքներով վայելում է համակարգի մասնագետների վստահությունը:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանին ներկայացնելով նախարարության աշխատակազմին` Տիգրան Սարգսյանը նշել է. «Պարոն Ռոստոմյանը սպորտի ասպարեզում հայտնի գործիչ է: Տեղյակ եք, որ նա անցել է մարզիկի դժվարին ճանապարահ՝ ունենալով հաջողություններ: Նա հանդես է եկել նաև կազմակերչական ունակություններով, ունի համապատասխան մասնագիտական որակավորումներ: Այս ամենը վկայում է, որ պարոն Ռոստոմյանը կարող է ստանձնել նախարարի պարտականությունները: Չնայած երիտասարդ է, սակայն ունի մեծ փորձառություն այս բնագավառում և դա հույս է ներշնչում, որ ոլորտի առջև դրված խնդիրներն ի վիճակի կլինի ի կատար ածել»:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59