Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆ-ՄԱՐՍԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
25/06/2012 15:37
Կիսվել

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆ-ՄԱՐՍԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Երևանի և Մարսելի միջև ստորագրված բարեկամության և համագործակցության համաձայնագրի 20-ամյակի կապակցությամբ պաշտոնական այցով Մարսելում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մարսելի քաղաքային համայնքի նախագահ Օժեն Կազելիի հետ:

Շնորհակալություն հայտնելով քաղաքային համայնքի նախագահին ընդունելության համար` Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել Մարսելի հետ 20-ամյա համագործակցությունն ու ձևավորված բարեկամական ջերմ հարաբերությունները: Երևանի մասին հակիրճ տեղեկություններ ներկայացնելով` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է նաև, որ Հայաստանի մայրաքաղաքն այսօր լուրջ բարեփոխումներ է իրականացնում քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործման ուղղությամբ` նպատակ ունենալով ապահովել բոլոր ոլորտների համաչափ զարգացումն ու բարելավել գործարար միջավայրը։ 

Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ, ծրագրերի իրագործման հնարավորությունների առումով, Երևանի բիզնես դաշտը բավականին գրավիչ է, հավելելով, որ քաղաքապետարանը մշակել է խոշոր ներդրումային առաջարկ-ծրագրեր և պատրաստ է համագործակցել մասնավոր հատված-պետություն գործընկերային սկզբունքով։ 

“Քաղաքային իշխանությունները, իրենց իրավասության շրջանակում, պատրաստ են աջակցել բոլոր ներդրողներին, ինչպես ներդրումային ծրագրերի նախապատրաստման, այնպես էլ հետագա աշխատանքներում։ Հաշվի առնելով մեր քաղաքների ջերմ և բարեկամական հարաբերությունները` մենք ուրախ կլինենք, Մարսելի քաղաքային համայնքի աջակցությամբ հնարավոր դարձնել ֆրանսիական ընկերությունների առավել ակտիվ ներգրավվածությունը մեր ներդրումային ծրագրերում”, – նշել է Տարոն Մարգարյանը և Օժեն Կազելիին է փոխանցել Երևանի քաղաքապետարանի ներդրումային առաջարկների փաթեթը:

Մարսելի քաղաքային համայնքի նախագահ Օժեն Կազելին իր հերթին շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին հրավերն ընդունելու համար և ընդգծել է, որ բարեկամական կապերը իսկապես պետք է լինեն շատ ամուր, այդ թվում նաև բիզնեսի ծավալման ուղղությամբ գործընկերային հարաբերությունների ընդլայնման համատեքստում: 

“Կարող եմ վստահեցնել Ձեզ, պարոն քաղաքապետ, որ մենք կանենք հնարավորը, որպեսզի շահագրգռենք ֆրանսիացի գործարարներին մեր բարեկամ քաղաքում ներդրումներ կատարել: Համոզված եղեք, որ մենք ևս շատ բարձր ենք գնահատում Երևանի հետ համագործակցությունն ու բարեկամությունը և մենք նույնպես պատրաստակամ ենք ընդլայնել մեր համագործակցությունը” – նշել է Օժեն Կազելին:

Ի պատասխան քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ արդեն իսկ հանդիպել է հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչների հետ և նրանց ևս ներկայացրել է ներդրումային առաջարկների փաթեթը: Երևանի քաղաքապետը հույս է հայտնել, որ նպատակային քայլերի արդյունքում երկուստեք համագործակցության ընդլայնման ծրագրերն առավել առարկայական կդառնան` ի շահ երկու բարեկամ քաղաքների: 

AMP
09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45