Տնտեսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 72.79-0.55 WTI - 69.38-0.52
COMEX:  GOLD - 2631.50-0.36 SILVER - 30.29+0.46
COMEX:  PLATINUM - 952.60+1.36
LME:  ALUMINIUM - 2527.00-0.30 COPPER - 8912.00-0.32
LME:  NICKEL - 15292.00-0.42 TIN - 28542.00-0.51
LME:  LEAD - 1986.00+0.30 ZINC - 2984.50+0.44
FOREX:  USD/JPY - 156.98+0.27 EUR/GBP - 1.039-0.45
FOREX:  EUR/USD - 1.039-0.45 GBP/USD - 1.2529-0.33
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42906.95+0.16 NASDAQ - 19764.89+0.98
STOCKS US: S&P 500 - 5974.07+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 39036.85-0.32 TOPIX - 2727.26+0.02
STOCKS CHINA:  HANG SENG - 20098.29+1.08 SSEC - 3393.53+1.26
STOCKS EUR:  FTSE100 - 8102.72+0.22 CAC40 - 7272.32-0.03
STOCKS EUR:  DAX - 19848.77-0.18
24/12/2024  CBA:  USD - 395.75+0.17 GBP - 496.07-0.26
24/12/2024  CBA:  EURO - 411.42+0.33
24/12/2024  CBA:  GOLD - 33257.09-19.42 SILVER - 376.68+10.46
1 ՄԼՆ ԵՎՐՈ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆԸ
26/06/2012 11:01
Կիսվել

1 ՄԼՆ ԵՎՐՈ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆԸ

Երեկ՝ հունիսի 25-ին, կայացավ «ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչության ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում և ներդաշնակեցում ԵՄ չափանիշներին» Թվինինգ ծրագրի մեկնարկային ժողովը:

Միջոցառմանը մասնակցեցին և ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության գործառնությունների ղեկավար Ժան Կրիստոֆ Գեյրանդը, ծրագրի ղեկավար Դեյվիդ Բեյքերը և ծրագրի մշտական խորհրդատու Վիլիամ Ֆ. Հարրիսը:

Մեկ միլիոն եվրո արժողությամբ այս ծրագրի նպատակն է ներդաշնակեցնել ՀՀ օրենսդրությունը սպառողների շահերի պաշտպանության ոլորտում առկա ԵՄ չափանիշներին: Դա կիրագործվի ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչության ինստիտուցիոնալ զարգացման և Հայաստանի Հանրապետությունում ԵՄ չափանիշներին համապատասխանող շուկայի վերահսկողության համակարգի ստեղծման միջոցով:

Ծրագիրը նպատակ ունի նաև բարելավել իրազեկվածության աստիճանը և ապահովել տեղեկատվության հասանելիությունը տնտեսվարող սուբյեկտների և սպառողների համար, իսկ արդյունքում ակնկալվում է ունենալ արդիական և արդյունավետ կերպով գործող Շուկայի վերահսկողության պետական տեսչություն և բարելավված գործարար միջավայր:

Այս Թվինինգ ծրագիրը կիրականացվի «Հյուսիսային Իռլանդիայի միջազգային համագործակցություն (NI-CO)» ընկերության կողմից՝ Լիտվայի էկոնոմիկայի նախարարությանն առընթեր պետական ոչ պարենային ապրանքների տեսչության աջակցությամբ (Թվինինգ գործընկերներ անդամ-պետություններից):

Ծրագրի տևողությունը 18 ամիս է:

24/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.75
+0.17
Եվրո (EUR)
411.42
+0.33
Ռուբլի (RUR)
3.97
+0.04
Լարի (GEL)
141.09
-0.11
33257.09
-19.42
Արծաթ
376.68
+10.46