Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՇՈՐ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ
27/06/2012 11:25
Կիսվել

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՇՈՐ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ

Հայաստանի բնակլիմայական պայմանների և հոլանդական ժամանակակից տեխնոլոգիաների համատեղումը գերազանց նախադրյալներ են ստեղծում ջերմատների զարգացման և միջազգային շուկա դուրս գալու համար: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Հայկական բերքի առաջմղման կենտրոն»-ի Մամուլի ծառայությունից՝ այս նախադրյալները հիմք են դարձել Հայաստանում խոշոր ջերմոցային տնտեսությունների ստեղծման ներդրումային ծրագրի մեկնարկի համար:  Հանրապետության տարբեր շրջաններում այս նպատակով կհատկացվեն չմշակված հողեր` 2 հազար հեկտար ընդհանուր տարածքով:

Ծրագիրը նախաձեռնել է «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ (ՀԲԱԿ), որի գնահատմամբ 500 հա ջեռուցվող ջերմոցներում տարեկան կարելի է աճեցնել մինչև 300-350 հազար տոննա բանջարեղեն, իսկ 1500 հեկտար չջեռուցվող թաղանթապատ ջերմոցներում`75 հազար տոննա` հիմնականում նախատեսված Ռուսաստանի առևտրային ցանցերին շուրջ տարի մատակարարելու համար:

Մայիսի սկզբին ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Երևանի քաղաքապետարանի  առաջարկին` օտարել Նորագավիթ թաղամասին հարակից 63 հեկտար հող: Այս տարածքի վրա մոտակա ամիսներին կսկսվի բարձր շահութաբերություն խոստացող ծրագրի իրականացումը: Արտասահմանյան առաջատար տեխնոլոգիաները թույլ կտան այստեղ բանջարեղենի միջին բերքատվությունը 1 քառակուսի մետրի վրա հասցնել մինչև 60-70կգ:

ՀԲԱԿ-ը բանակցություններ է վարում այն ներդրողների հետ, ովքեր ցանկություն են հայտնել գնել հողային տարածքներ ջերմոցային տնտեսություններ կառուցելու համար: Ծրագրի նախաձեռնողները ներդրողներին կապահովեն ջերմա-, էլեկտրա-, գազա- և ջրամատակարարման  ենթակառուցվածքներով, աջակցություն ցույց կտան վարկեր ստանալիս:

«Սա աննախադեպ խոշոր ծրագիր է, որը կնպաստի ենթակառուցվածքների, տրանսպորտային ուղիների զարգացմանը, հզոր սառնարանային ձեռնարկությունների ստեղծմանը: Նորագավիթ թաղամասին հարակից տարածքում ջերմատների կառուցման ծրագրին կհաջորդի հանրապետության տարբեր մարզերում 8-10 ջերմատնային գոտիների ստեղծումը` մոտ 450 հեկտար ընդհանուր տարածքով, և դրա հետ մեկտեղ 1500 հեկտար տարածքում պոլիէթիլենի թաղանթով ծածկվող չջեռուցվող ջերմոցների կառուցումը», – հայտնել է «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ-ի ներդրումների տնօրեն Ալեքսան Առաքելյանը: Նրա գնահատմամբ, բանջարեղենի առաջին բերքը նախատեսված է հավաքել 2013 թվականին:

«Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ-ն հիմնվել է 2011 թվականին: Այն պետական–մասնավոր համագործակցության արդյունքում ստեղծված ընկերություն է, որի բաժնետոմսերի 49% պատկանում է պետության կողմից ստեղծված Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնին, իսկ 51%` մասնավոր հատվածին:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2