ԿՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵՆ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացումներ, որոնք բխում են «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությունից։
Մասնավորապես, օրենքում ամրագրվել է, որ հարկվող շահույթը որոշելիս թույլատրվում է հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցնել կառավարման ծառայությունների գծով կատարվող ծախսերի` ՀՀ կառավարության կողմից սահմանվող չափը չգերազանցող մասը։
Որոշումը, որը համապատասխանում է ոլորտում իրականացվող քաղաքականությանը, ուղղված է հարկումից խուսափելու հնարավորության սահմանափակմանը։