Բիզնես

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
Idplus. Պլյուսում են վառելիքի քարտերը
29/08/2023 19:21
Կիսվել

Idplus. Պլյուսում են վառելիքի քարտերը

Ասում էինք, չէ՞, որ Idplus-ի հետ քո գնումները շահավետ են։ Հիմա այս պնդումը նաև վառելիքի լիցքավորման մասին է։ Ճիշտ կարդացիր․ Idplus-ում արդեն կարող ես գնել և ընկերների կամ ընտանիքի անդամների հետ համատեղ օգտագործել վառելիքի քարտեր՝ խնայելով գումար։

Եվ այսպես, Idplus-ում արդեն հասանելի է Ran Oil ընկերությունից վառելիքի քարտերի գնման հնարավորությունը։ Վառելիքի քարտեր գնելիս կարելի է խնայել 10-20 դրամ յուրաքանչյուր լիտրի մեջ, որն ամսվա կտրվածքով կլորիկ գումար է կազմում։

Վառելիքի քարտ ձեռք բերելու համար անհրաժեշտ է մուտք գործել Idplus հավելված, ապա գլխավոր էջում կամ կատալոգում սեղմել «Գնել վառելիքի քարտ» կոճակը, որտեղ կարտացոլվի վառելիքի երեք տեսակ՝ ռեգուլյար, պրեմիում և դիզել։ Վառելիքի անհրաժեշտ տեսակն ընտրելուց հետո կարելի է ծանոթանալ գնացուցակին անմիջապես բացված նոր էջում։ Հնարավորություն կա ընտրելու 20-ից մինչև 120 (և խնայել 10 դրամ), կամ 120 լիտրից ավել (և խնայել 20 դրամ) վառելիքի քարտ, և անմիջապես գնացուցակում կարող ես տեսնել, թե որքան կխնայես՝ վառելիքի քարտը գնելով հենց Idplus-ից։

Համապատասխան տարբերակն ընտրելուց հետո մնում է միայն սեղմել «Գնել քարտ» և վերջ․ դու ունես վառելիքի քարտ, որով վճարում կարող ես կատարել Ran Oil-ի ցանկացած կետում՝ որտեղ քեզ հարմար է։

Ի դեպ՝ Idplus-ում գնված վառելիքի քարտերով հնարավոր է կիսվել ընկերների հետ։ Կարող ես կիսվել՝ փոխանցելով քարտն ամբողջությամբ կամ նշել, թե քո քարտից որքան կարող են օգտագործել։ Սա թույլ է տալիս նաև էլ ավելի հարմար ու պարզ տարբերակով պլանավորել ամսական ծախսերը՝ հստակ իմանալով, թե որքան գումար ես ծախսել քո կամ քո ընտանիքի մեքենաների վառելիքի լիցքավորման վրա։

Իհարկե, Idplus-ում վառելիքի քարտ գնելն ունի ևս երկու կարևոր առավելություն․ նախ՝ վառելիքի «չեկ» գնելու համար ոչ մի տեղ գնալ պետք չէ, ու հետո՝ առցանց «չեկը»՝ վառելիքի քարտը, ֆիզիկապես կորցնել պարզապես հնարավոր չէ․ այն միշտ կմնա Ձեր Idplus-ում։

Միացի՛ր Idplus-ին այսօր և օգտվի՛ր լոյալության ամենահարմար ու շահավետ հարթակի առավելություններից հենց հիմա։

23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34