Բիզնես

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Բիզնեսի ներշնչանքը «ԼԻՄ» քաղաքային գրասենյակներում
31/08/2023 12:36
Կիսվել

Բիզնեսի ներշնչանքը «ԼԻՄ» քաղաքային գրասենյակներում

Երևանում մի գործարար կղզի կա, որի մասին շատերը գիտեն, իսկ շատերն էլ դեռ տեղեկացված չեն, որ այս շինությունը հանդիսանում է անցյալի ու ապագայի ներկա խաչմերուկը: «ԼԻՄ» քաղաքային գրասենյակներում աշխատանքի արդյունավետության համար բոլոր պայմանները հասցված են առավելագույնի: Վարձակալությամբ տրվող շենքը նորոգելիս ներդրողները պահպանել են ճարտարապետական ֆասադը, որը բնորոշ է հին երևանյան կոլորիտին:

2023թ. հուլիսին շահագործման հանձնված ընդարձակ ու լուսավոր Open space գրասենյակները տրամադրվում են բեղուն աշխատանքի համար: Բիզնես գործունեությանը համահունչ բոլոր ենթակառուցվածքները պատրաստ են շահագործման:

Բիզնեսի ներշնչանքը «ԼԻՄ» քաղաքային գրասենյակներում

Ստեղծագործ աշխատանքը կարելի է ընդմիջել ամենահամեղ ու տարատեսակ մենյուով հարուստ սրճարան-բուֆետում:

Աշխատակիցներն կարող են իրենց աշխատանքը կազմակերպել նաև այն տարածքներում, որտեղ հնարավոր է տեղադրել հարմարավետ, փափուկ կահույք, որտեղ աշխատելը նույնպես տրամադրող է ու մոտիվացնող:

«ԼԻՄ» բիզնես կենտրոնի համահիմնադիր Հմայակ Եզեկյանը վստահեցնում է, որ ստեղծել են բիզնեսի համար աշխատանքային տարածքներ, որոնք տարբերվող են:

«Փորձել ենք, իրավամբ, ստեղծել աննախադեպ ենթակառուցվածքներ: Հաշվի ենք առել յուրաքանչյուր դետալ, յուրաքանչյուր անկյուն օգտագործել ենք աշխատանքային պայմանների հարմարավետության համար, որպեսզի մեր վարձակալներն աշխատելիս ոգևորված լինեն: Մեծ կարևորություն ենք տվել շենքի ամրաշինական աշխատանքներին, որպեսզի ապահովենք սեյսմակայունությունը: Ուսումնասիրել ենք ժամանակակից միջազգային չափորոշիչները, բարելավել ենք բիզնես կենտրոններում առկա ծառայություններն ու հարմարավետությունը, և լավագույն փորձը տեղայնացրել  մեզ մոտ»,-նշել է նա:

Բիզնեսի ներշնչանքը «ԼԻՄ» քաղաքային գրասենյակներում

210-600 քմ մակերես ունեցող գրասենյակներում կարող են տեղակայվել բազմաթիվ աշխատակիցներ ունեցող ընկերությունները։  1 քմ համար վճարելով 8000-8500 դրամ առանց ԱԱՀ (կախված գրասենյակի մակերեսից)՝ ընկերությունը կկարողանա օգտվել  բիզնեսի զարգացման համար մանրկրտորեն նախատեսված բոլոր ենթակառուցվածքներից՝ անվճար ավտոկայանատեղիից, գրասենյակային վերելակների մուտքի անհատական համակարգից, ինչպես նաև մուտքի ու ելքի ժամերի մոնիտորինգից, բարձր անվտանգության սերվերային սենյակներից, ձայնային համակարգի լուծումներից (մեծ և փոքր կոնֆերանսների սենյակների և երեկույթների համար) և այլն։

Գործարար գրասենյակների տարածքում նախատեսված է նաև ապաստարան իր բոլոր հարմարություններով:

Թիմային մտահղացումների զարգացման ու աշխատանքի արդյունավետության համար ավելին է տրամադրվում, քան շատ այլ գործարարության համար նախատեսված տարածքներ:

«ԼԻՄ» անունը ոգեշնչված է Վանա լճում գտնվող չորս կղզիներից ամենամեծից՝ Լիմից: Ինչպես կղզին մշակույթի և կրթության փարոս է լճի սրտում, «ԼԻՄ»-ի գրասենյակները ոգեշնչման և առաջընթացի կղզյակ են քաղաքային լանդշաֆտի մեջ, որտեղ կա անսպառ ներշնչանք ու ներդաշնակություն:

Բիզնեսի ներշնչանքը «ԼԻՄ» քաղաքային գրասենյակներում

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75