Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
03/07/2012 13:27
Կիսվել

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Հուլիսի 2-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի` Տրանշ-1 և Տրանշ-2 ճանապարհի վերակառուցման և բարելավման աշխատանքների կապալառու «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» և ծրագրի խորհրդատու, շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացնող «Սաֆեժ» ընկերությունների ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկացնում են նախարարության Մամուլի ծառայությունից՝ հանդիպման շրջանակներում «Կորսան» ընկերության տրանսպորտային հարցերով պատասխանատու Էդուարդո Էռնանդեսը, «Սաֆեժ» ընկերության ծրագրի ղեկավար Միշել Քրամերը և մյուս հյուրերը նախ շնորհավորել են Գագիկ Բեգլարյանին` նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, այնուհետև ընկերությունների ներկայացուցիչները նախարարին են ներկայացրել իրականացվելիք աշխատանքների ընթացքը` նշելով, որ առայժմ դրանք նախապատրաստական փուլում են. բուն ճանապարհաշինական աշխատանքները պետք է սկսվեն սեպտեմբերին, իսկ ասֆալտապատումը նախատեսվում է ձեռնարկել հաջորդ տարվա գարնանից։

Նախարար Գագիկ Բեգլարյանը հետաքրքրվել է ճանապարհի շինարարության  կազմակերպական աշխատանքների ներկա վիճակի, աշխատանքների արագ իրականացման, որակի երաշխիքների, ներկրվելիք սարքավորումների անվանացանկի, նյութերի հայթայթման աղբյուրների (հնարավորինս տեղական հումքի և տեղական աշխատուժի ներգրավմամբ)  և այլ հարցերով: ախարարը նշել է, որ ճանապարհի կառուցման վերջնական արդյունքներին զուգահեռ այդ շրջանակներում ունենք նաև տնտեսական ու պետական շահեր, որոնք պետք է առավելագույնս պահպանվեն։

Գագիկ Բեգլարյանը վստահեցրել է, որ Տրանսպորտի և կապի նախարարությունը բոլոր միջոցներով կաջակցի ընկերություններին՝  իրենց ստանձնած  պարտավորությունները ժամանակին, կազմակերպված, արագ և որակով իրականացնելու համար:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59