![ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ՎԱՆԱՁՈՐ-ՔԻՄՊՐՈՄ»-ԻՆ](https://b24.am/pub/uploads/2012/07/03.07.12_mec_265979285.jpg)
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ՎԱՆԱՁՈՐ-ՔԻՄՊՐՈՄ»-ԻՆ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որով պատրատակամություն են հայտնել աջակցել «Վանաձոր–Քիմպրոմ» ՓԲԸ–ին՝ քիմիական պարարտանյութերի արտադրությունը տվյալ ընկերությունում վերսկսելու հարցերում:
Հուշագրի ստորագրման շրջանակներում նշվել է, որ «Վանաձոր–Քիմպրոմ»-ը պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հետևյալ պարարտանյութերի արտադրությունը`
– «Կարբամիդ»՝ 46% ազոտի պարունակությամբ,
– «Ամոնիումի սուլֆատ»՝ 20-20.5% ազոտի պարունակությամբ,
– Կալիում պարունակող պարարտանյութ: