ԱՄՀ-Ն ՎԵՐԱՆԱՅԵԼ Է ԱՄՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) վերանայել է ԱՄՆ տնտեսության աճի վերաբերյալ իր կանխատեսումները: Նոր կանխատեսման համաձայն` ընթացիկ տարում ԱՄՆ-ի ՀՆԱ-ն կաճի 2%-ով, իսկ 2013 թվականին տնտեսական աճը երկրում կկազմի 2,25%:
ԱՄՀ փորձագետների գնահատմամբ՝ ընթացիկ տարում ԱՄՆ-ում գնաճը կկազմի 2,2%, 2013 թվականին՝ 1,7%:
Միևնույն ժամանակ, սպասվում է, որ գործազրկության մակարդակը 2012 թվականի արդյունքներով կկազմի 8,2%, իսկ 2013 թվականին՝ 7,9%: