Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
«Կասպերսկի» ընկերությունն օգնում է Ինտերպոլին պայքարել աֆրիկյան երկրներում կիբեռհանցավորության դեմ
05/09/2023 11:19
Կիսվել

«Կասպերսկի» ընկերությունն օգնում է Ինտերպոլին պայքարել աֆրիկյան երկրներում կիբեռհանցավորության դեմ

«Կասպերսկի» ընկերությունն Ինտերպոլին տվյալներ է տրամադրել Africa Cyber Surge II գործողության շրջանակներում սպառնալիքների մասին, որը քննիչներին թույլ է տվել բացահայտել կոտրված ենթակառուցվածքը և ձերբակալել սպառնալիքների կատարողներին, որոնք կասկածվում են ամբողջ աֆրիկյան տարածաշրջանում կիբեռհանցագործությունների մեջ:

Ընկերությունը հայտնում է, որ Africa Cyber Surge գործողությունը բազմաթիվ շահագրգիռ կողմերի շարունակական ջանքերն են՝ ուղղված կիբեռհանցավորության դեմ պայքարին և տարածաշրջանի համայնքները պաշտպանելուն: Africa Cyber Surge գործողության առաջին մասը, որին նույնպես մասնակցել է «Կասպերսկի» ընկերությունը, անցկացվել է 2022-ի հուլիսից նոյեմբեր և ավարտվել է սպառնալիք ներկայացնող, աֆրիկյան տարածաշրջանում կիբեռհանցագործությունների հետևում կանգնած անձանց նկատմամբ օպերատիվ և քննչական միջոցառումների շարքով:

Africa Cyber Surge II գործողությունը սկսվել է 2023-ի ապրիլին և տևել չորս ամիս՝ ընդգրկելով աֆրիկյան 25 երկրներ: Ակցիան նախաձեռնել է Ինտերպոլի կիբեռհանցավորության դեմ պայքարի վարչությունը՝ Ինտերպոլի կիբեռհանցավորության դեմ պայքարի աֆրիկյան բաժնի և Աֆրիկյան միությանն Ինտերպոլի աջակցության ծրագրի (ISPA) հովանու ներքո։ Այս ջանքերին աջակցել են նաև Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարությունը, Գերմանիայի դաշնային արտաքին գործերի նախարարությունն ու Եվրոպայի խորհուրդը:

Մասնավոր հատվածից Ինտերպոլի այլ գործընկերների հետ «Կասպերսկի»-ն միջազգային գործակալությանն է փոխանցել ներթափանցման ցուցանիշներ (IOCs), այդ թվում՝ վնասաբեր կառավարման սերվերներ, ֆիշինգային հղումներ և դոմեններ, ինչպես նաև խարդախների IP հասցեներ: Արդյունքում, Ինտերպոլը հեշտացրել է աֆրիկյան իրավապահ մարմինների միջև համագործակցությունը կիբեռհանցագործների գործունեության հետաքննության և կասեցման գործում, որոնք կասկածվում են կիբեռշորթման, ֆիշինգի, գործարար էլեկտրոնային փոստեր կոտրելու և առցանց խարդախության մեջ:

«Africa Cyber Surge II գործողությունը հանգեցրեց մասնակից երկրներում կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժինների ամրապնդմանը, ինչպես նաև համագործակցության ամրապնդմանն առանցքային շահագրգիռ կողմերի հետ, ինչպիսիք են համակարգչային արտակարգ իրավիճակներին արձագանքման խմբերը և ինտերնետ ծառայություններ մատուցողները: Դա էլ ավելի կնպաստի կիբեռհանցագործությունների գլոբալ ազդեցության նվազեցմանը և տարածաշրջանում համայնքների պաշտպանությանը»,- ասել Է Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկը:

«Ավելի անվտանգ աշխարհ կառուցելու իր առաքելության մեջ «Կասպերսկի» ընկերությունն արժանին է մատուցում մասնավոր հատվածի, միջազգային իրավապահ մարմինների և ազգային իշխանությունների մասնակցությամբ բազմակողմ համագործակցության կարևորությանը»,- մեկնաբանել է ընկերության հասարակայնության հետ կապերի տնօրեն Յուլիա Շլիչկովան։ – Միայն օգտագործելով մասնավոր և պետական հատվածների միջև արդյունավետ գործընկերության հնարավորությունները, մենք կարող ենք թափ հաղորդել աֆրիկյան տարածաշրջանում կիբեռանվտանգության բնագավառի հետագա ամրապնդմանը՝ երաշխավորելու համար, որ աֆրիկյան երկրները կկարողանան իրականացնել իրենց ակնառու ներուժն առանց խոչընդոտների և կիբեռհանցավորությունից վախենալու»։ 

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12