Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ՆՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ
10/07/2012 17:29
Կիսվել

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ՆՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ

Այսօր` հուլիսի 10-ին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության KfW բանկի պատվիրակությանը՝ բանկի փոխնախագահ, մասնավոր և ֆինանսական հատվածի զարգացման գծով ղեկավար տիկին Եվա Վիտտի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացնում են ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ հանդիպման շրջանակներում Արթուր Ջավադյանը, ողջունելով հյուրերին, գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի և Գերմանիայի միջև ֆինանսական ոլորտում առկա բազմամյա համագործակցությունը թևակոխում է զարգացման հերթական փուլ, ինչի վկայությունը գյուղատնտեսության ոլորտի օժանդակության նոր ծրագրի մեկնարկն է:

Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) և Հայաստանի կառավարության համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող «Գյուղատնտեսության ոլորտի աջակցության» վարկային ծրագրի շրջանակում KfW բանկի և ՀՀ կենտրոնական բանկի միջև 2012թ. հունիսի 11-ին կնքվել են 15 մլն եվրոյի վարկային և 250 հազար եվրոյի դրամաշնորհային պայմանագրեր: Նույն ծրագրի շրջանակում ՀՀ կառավարությունը Կենտրոնական բանկին հատկացնելու է ևս 5.5 միլիոն ԱՄՆ դոլար՝ նախկինում ավարտված «Վարկային Երաշխիքների Հիմնադրամ» վարկային ծրագրի շրջանակում ՀՀ կառավարությանը տրամադրված գրանտային միջոցների հաշվին:

Վարկային ծրագիրը, որը գործելու է Հայաստանում ամբողջ տարածքում, մեծացնելու է ՀՀ առևտրային բանկերում առկա` գյուղացիական տնտեսություններին միկրո, փոքր և միջին վարկերի տրամադրման կարողությունները, ինչպես նաև բարձրացնելու է բանկերի կողմից ոլորտի վարկավորման գրավչությունը` աջակցելով ՀՀ գյուղատնտեսության զարգացմանը:

Ծրագրի խորհրդատուն է գերմանական «Frankfurt School of Finance and Management» ընկերությունը:        

Վարկը գերմանական KfW բանկի կողմից ՀՀ կենտրոնական բանկին տրամադրվում է արտոնյալ պայմաններով:

Ծրագրին մասնակցելու համար մրցույթային կարգով որպես գործընկեր ֆինանսական կազմակերպություններ ընտրվել են «Արարատբանկ» ԲԲԸ-ն, «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ն, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն, «Պրոկրեդիտ բանկ» ՓԲԸ-ն:

Հանդիպման շրջանակներում կողմերն անդրադարձել են նաև վերականգնվող էներգետիկայի վարկավորման նոր ծրագրին առնչվող հարցերին:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11