ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
Մեծ Բրիտանիայի Ֆարնբորո քաղաքում կայացած Միջազգային ավիացիոն և տիեզերագնացային ցուցահանդեսի շրջանակներում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և Ռուսաստանի Դաշնության «Ռոսկոսմոս» դաշնային գործակալության «Ակադեմիկոս Մ.Ֆ. Ռեշետնյովի անվան Տեղեկատվական արբանյակային համակարգեր» ընկերության միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր: Ինչպես տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության Մամուլի ծառայությունից՝ հուշագիրը ստորագրել են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և «Ակադեմիկոս Մ.Ֆ. Ռեշետնյովի անվան Տեղեկատվական արբանյակային համակարգեր» ԲԲԸ գլխավոր կոնստրուկտոր և գլխավոր տնօրեն Նիկոլայ Տեստոյեդովը:
Այս հուշագիրը սկիզբ է դրել Հայաստանի Հանրապետության կապի և հեռուստահեռարձակման տիեզերական ապարատի ստեղծման գործընթացին:
Նախարարության գնահատմամբ՝ նշված նախագիծը մեծ նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության հեռահաղորդակցության բնագավառի նոր, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, ինչպես նաև հեռուստահեռարձակման, լայնաշերտ ինտերնետի ներդրման և կապի տեխնոլոգիաների զարգացման հարցում: