
Չինաստանը կրթության թվայնացման երկրորդ համաժողովն է անցկացնում
Չինաստանը բոլորին հրավիրում է մասնակցելու կրթության թվայնացման երկրորդ համաժողովին, որը կանցկացվի Պեկինում։ Այս մասին հայտարարել է Չինաստանի կրթության նախարար Հուայ Ցզինպենը՝ ելույթ ունենալով Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում անցկացված կրթության միջազգային համաժողովում։
«Պեկինում կայացել է կրթության թվայնացման առաջին ֆորումը, որին մասնակցել է ավելի քան 30 երկիր, այս տարի մենք կազմակերպելու ենք թվայնացման երկրորդ համաժողովը»,- ասել է նախարարը։
Նա նաև նշել է համավարակի ընթացքում կրթության թվայնացման ոլորտում ձեռք բերված փորձի կարևորությունը։
Համաժողովին, որը տեղի կունենա սեպտեմբերի 11-13-ը, մասնակցում է Վիետնամի, Ինդոնեզիայի, Չինաստանի, Մալայզիայի և Պերուի գիտական և կրթական էլիտայի ավելի քան 100 ներկայացուցիչ։