ՀԱՔԵՐՆԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ԵՆ YAHOO-Ի 450 ՀԱԶԱՐ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ԾԱԾԿԱԳՐԵՐԸ
D33Ds Company հաքերային խմբավուրումը հրապարակել է Yahoo-ի ծառայություններից մեկի շուրջ 453 հազար օգտատերերի ծածկագրերը: Հաքերներին հաջողվել է ներթափանցել տվյալների SQL բազա և ձեռք բերել օգտատերերի տվյալները, որոնց մեջ նաև չկոդավորված ծածկագրերը:
D33Ds Company-ի հրապարակման մեջ Yahoo-ին կոչ է արվում ավելի լրջորեն մոտենալ օգտատերերի անձնական տվյալների անվտանգության խնդրին:
Հաքերային կազմակերպությունը չի նշել, թե Yahoo-ի որ ծառայության տվյալներն են հրապարակվել, սակայն մասնագետների կարծիքով խոսքը կարող է գնալ Yahoo Voice ծառայության մասին: