ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 13/07/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 13-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 1.54 դրամով և կազմել է 411.96 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.54 դրամով և կազմել 502.63 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.04 դրամով և կազմել 12.60 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 3.62 դրամով և կազմել 636.15 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինը նվազել է 352.91դրամով և կազմել 20,612.25 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինը նվազել է 7.17 դրամով և կազմել 353.24 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինը նվազել է 202.75 դրամով և կազմել 18,675.20 դրամ մեկ գրամի դիմաց: