ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆԴՈՒՆԱԾ ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՔՆԵՐ
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքները: Այս մասին հաղորդում են ՀՀ Նախագահի Մամուլի ծառայությունից: