Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԱՄՀ-Ն ՎԵՐԱՆԱՅԵԼ Է ԻՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ
17/07/2012 15:11
Կիսվել

ԱՄՀ-Ն ՎԵՐԱՆԱՅԵԼ Է ԻՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հրապարակել է համաշխարհային տնտեսության զարգացումներին նվիրված իր նոր՝ World Economic Outlook զեկույցը: Համաձայն ԱՄՀ նոր կանխատեսումների՝ 2012 թվականին համաշխարհային տնտեսությունը կգրանցի 3.5% աճ, 2013 թվականին՝ 3.9% աճ: Նշենք, որ իր նախորդ՝ ապրիլյան պաշտոնական կանխատեսումներում ԱՄՀ-ն ընթացիկ և հաջորդ տարիների համար կանխատեսել էր համաշխարհային տնտեսության աճ՝ համապատասխանաբար 3.6% և 4.1%:

Նշենք, որ ԱՄՀ վերանայված տվյալներով՝ 2011 թվականին համաշխարհային տնտեսության աճը կազմել է 3.9%, իսկ 2010 թվականին՝ 5.3%:

Ըստ նոր կանխատեսումների՝ ընթացիկ տարում զարգացած տնտեսությամբ երկրները կապահովեն 1.4% աճ: 2013 թվականին ցուցանիշը կկազմի 1.9%: Միևնույն ժամանակ, կանխատեսվում է, որ եվրոյի միասնական գոտու անդամ երկրներն ընթացիկ տարում կգրանցեն ՀՆԱ-ի 0.3% անկում, իսկ 2013 թվականին՝ 0.7% աճ:

Հատկանշական է, որ ԱՄՀ-ն նվազեցրել է ԱՄՆ տնտեսության աճի տեմպերի վերաբերյալ իր կանխատեսումները. սպասվում է, որ 2012 թվականին ամերիկյան տնտեսությունը կաճի 2.0%-ով, իսկ 2013 թվականին՝ 2.3%-ով:  

Ճապոնիայի համար ԱՄՀ վերլուծաբանները կանխատեսում են 2.4% աճ՝ 2012 թվականին, 1.5% աճ՝ 2013 թվականին:

Չինաստանի տնտեսությունն, ըստ ԱՄՀ կանխատեսումների, ընթացիկ տարում կգրանցի 8% աճ, իսկ հաջորդ տարի՝  8.5% աճ:

Սպասվում է նաև, որ Գերմանիան՝ եվրոպական խոշորագույն տնտեսությամբ երկիրը, 2012 թվականին կապահովի 1.0% տնտեսական աճ, իսկ 2013 թվականին՝ 1.4% տնտեսական աճ:

Որպես համաշխարհային տնտսությանը սպառնացող առավել վտանգավոր ռիսկ ԱՄՀ-ն առանձնացնում է եվրոպական պարտքային ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ «իրականացման ենթակա» քայլերի ուշացումը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52