Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ԱԶԲ-Ը ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ Է ԱՋԱԿՑԵԼ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ
18/07/2012 11:14
Կիսվել

ԱԶԲ-Ը ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ Է ԱՋԱԿՑԵԼ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը` փոխնախագահ Քսիաոու Ժաոյի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման գրասենյակի գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հանդիպման շրջանակներում փոխվարչապետը, ողջունելով հյուրերին, նշել է, որ 2005թ–ին` ԱԶԲ–ին Հայաստանի անդամակցությունից հետո` այս կարճ ժամանակահատվածում, բանկը հասցրել է դառնալ Հայաստանի ամենախոշոր դոնորներից մեկը: Կարեւորելով բանկի հետ իրականացվող ծրագրերը` փոխվարչապետը, մասնավորապես, անդրադարձ է կատարել ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Հյուսիս–հարավ ավտոճանապարհի կառուցման խոշոր ծրագրին, ինչպես նաեւ ջրամատակարարման եւ քաղաքային կայուն զարգացման ծրագրերին: Ա. Գեւորգյանը շնորհակալություն է հայտնել փոխնախագահին արդյունավետ համագործակցության համար` ընդգծելով բանկի կառուցողական եւ բաց դիրքորոշումը ենթակառուցվածքային տարբեր ծրագրերի քննարկման ժամանակ:

Փոխվարչապետը նշել է, որ հաշվի առնելով Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ծրագրի` գործնական փուլին անցումը, նպատակահարմար է ԱԶԲ-ի կողմից ծրագրի իրականացման մասով առավել ներգրավվածություն` մասնավորապես` որոշումներ կայացնելու առավել արագ մեխանիզմների կիրառում:

Հանդիպմանը Ա. Գեւորգյանը կարեւորել է նաեւ առաջիկայում բանկի հետ իրականացվող ծրագրերի արդյունքում ձեւավորվող ենթակառուցվածքների համար համատեղ ռազմավարական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումների ծրագրերի մշակումը, տեխնիկական եւ կառավարչական կարողությունների զարգացումը:

ԱԶԲ-ի փոխնախագահ Քսիաոու Ժաոն վստահություն է հայտնել, որ ՀՀ նոր կառավարությունը հստակ պատկերացում եւ կարողություններ ունի`իրականացնելու երկրի զարգացման համար անհրաժեշտ ծրագրեր, եւ հայտնել է ԱԶԲ-ի պատրաստակամությունը` աջակցել ՀՀ-ի համար կարեւոր նշանակության ծրագրերի իրականացմանը եւ նոր ծրագրերի քննարկմանը: Մասնավորապես` նշվել է արդյունաբերությունում եւ գյուղատնտեսությունում առկա ներուժի մասին: ԱԶԲ փոխնախագահը կարեւորել է Հայաստանում ընթացող հարկային վարչարարության բարեփոխումների իրականացումը, ինչն առավել նպաստավոր բիզնես միջավայրի ձեւավորման կհանգեցնի:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի` Տրանշ-3-ի նախապատրաստման աշխատանքներն արագացնելու հարցը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել` ՀՀ-ի եւ բանկի միջեւ արագացնել ընթացակարգային գործընթացները:

Անդրադարձ է կատարվել նաեւ Հարավարեւելյան Ասիայի տարածաշրջանի այլ դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության, ընդլայնման հնարավորություններին:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12