FACEBOOK-Ի ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼ ԵՆ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԱՆԿՈՒՄ
Facebook սոցիալական ցանցի արժեթղթերի գները գրանցել են ռեկորդային անկում: Մեկ առևտրային շրջանի արդյունքներով դրանք կրճտվել են 8,1%-ով: Ըստ վերլուծաբանների գնահատականների` ընթացիկ տարվա մայիս ամսին անցկացված IPO-ից հետո Facebook-ի կապիտալիազացիան արդեն կրճատվել է շուրջ 26%-ով:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին կայացել էր Facebook-ի IPO-ն, որի շրջանակներում ընկերությունն իր բաժնետոմսերի համար սահմանել էր բավականին բարձր գին՝ 38 ԱՄՆ դոլար մեկ բաժնետոմսի դիմաց:
IPO-ի ժամանակ ընկերությունը գնահատվել էր շուրջ 104 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ գործընթացի արդյունքում ներգրավված ընդհանուր գումարը կազմել էր 18,4 մլրդ ԱՄՆ դոլար: