
Մեկ տարում Ուկրաինան պետական գույքի վաճառքից ստացել է ավելի քան 109 միլիոն դոլար
Պետական գույքի սեփականաշնորհման արդյունքում տարվա ընթացքում Ուկրաինայի բյուջե է մուտքագրվել ավելի քան 109 միլիոն դոլար։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի պետական գույքի հիմնադրամը:
«Պետական բյուջեն ստացել է ավելի քան 4 միլիարդ գրիվնա (ավելի քան 109 միլիոն դոլար) պետական գույքի վաճառքից: Տարվա ընթացքում նոր սեփականատերեր են գտնվել 439 ոչ եկամտաբեր պետական ակտիվների համար», – ասված է գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ վաճառված ամենախոշոր ակտիվներից են Կիևի Էրմիտաժ հյուրանոցը, Ուստ-Դունայսկ ծովային նավահանգիստը և Լվովի ոսկերչական գործարանը: