Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ 14%-ՈՎ
24/07/2012 12:25
Կիսվել

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ 14%-ՈՎ

2012 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների հոսքը կազմել է 148.7 մլն դոլար, որից ուղղակի ներդրումները` 89.3 մլն դոլարը: ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հրապարակած տվյալներով՝ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, ընդհանուր ներդրումների աճը կազմել է 13.9%, իսկ ուղղակի ներդրումների մասով գրանցվել է 4.6% նվազում:

Ըստ ներկայացված տվյալների՝ ներդրումները կատարվել են հիմնականում Կանադայից (43.7 մլն դոլար), Ռուսաստանից (27.0 մլն դոլար), Շվեյցարիայից (21.5 մլն դոլար) և Ֆրանսիայից (20.4 մլն դոլար):

2012 թվականի հունվար-մարտին օտարերկրյա ներդրումները հիմնականում ուղղվել են հանքագործական արդյունաբերության (69.8 մլն դոլար), տեղեկատվության և կապի (48.6 մլն դոլար),  մշակող արդյունաբերության (11.1 մլն. դոլար) ոլորտներ:

Ընդհանուր առմամբ, ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված ներդրումների համախառն հոսքերը 2012թ. մարտի վերջի դրությամբ կազմել են 7,333.9 մլն. ԱՄՆ դոլար,  որոնցից ուղղակի ներդրում են եղել 5,417.2 մլն. դոլարը:  Նշված ժամանակահատվածում կատարված ներդրումների առյուծի բաժինը կատարվել է Ռուսաստանի կողմից: Այսպես,  ՌԴ համախառն ներդրումները կազմել են 3,197.1 մլն դոլար (տեսակարար կշիռը ընդհանուր ներդրումների մեջ՝ 43.6%): Ուղղակի ներդրումները ՌԴ-ից կազմել են 2,418 մլն  դոլար (տեսակարար կշիռը՝ 44.6%):

ՀՀ-ում ներդրումների ծավալով ՌԴ-ին հաջորդում են Ֆրանսիան` 748 մլն դոլար (10.2%), Հունաստանը` 479 մլն դոլար (6.5%), ԱՄՆ` 383 մլն դոլար (5.2%), Լիբանանը՝ 371 մլն դոլար (5.1%), Գերմանիան` 362 մլն դոլար (4.9%), Արգենտինան` 338 մլն դոլար (4.6%):

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52