Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
ՆԱՎԹԱՄԹԵՐՔ ՆԵՐԿՐՈՂ ԵՎ ԻՐԱՑՆՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ
25/07/2012 17:45
Կիսվել

ՆԱՎԹԱՄԹԵՐՔ ՆԵՐԿՐՈՂ ԵՎ ԻՐԱՑՆՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ

Հուլիսի 25-ին կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանի ճեպազրույցը` «Նավթամթերք ներկրող և իրացնող ընկերություններում իրականացված ստուգումներ» թեմայով

Ըստ ներկայացված տվյալների՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչության կողմից վերջին մեկ տարվա ընթացքում իրականացվել են ստուգումներ 7 տնտեսավարող սուբյեկտներում (թվով 80 բենզալցակայաններում): 2011թ. ընթացքում ստուգում է իրականացվել 4 տնտեսավարող սուբյեկտներում:

Արդյունքում, նավթամթերք ներմուծող և իրացնող տնտեսավարող սուբյեկտներից միայն մեկի մոտ խախտումներ չեն հայտնաբերվել: Մեկ տնտեսավարող սուբյեկտի մոտ բենզալցակայանի բաշխիչ պոմպասյան վրա բացակայել է բենզինի մակնշումը: Տրվել է իրացումը կասեցնելու մասին կարգադրագիր մինչև խախտման վերացումը: Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը ենթարկվել է վարչական տուգանքի (100.000 դրամի չափով):

Մյուս երկու տնտեսավարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել են տեխնիկական կանոնակարգի պահանջների խախտումներ, մասնավորապես` չեն համապատասխանել օկտանային թվերի ցուցանիշները: Տրվել է իրացումը կասեցնելու մասին կարգադրագրեր մինչև խախտումների վերացումը և նշանակվել է տուգանք (յուրաքանչյուրը 100.000 դրամի չափով):

Մնացած երեք տնտեսավարող սուբյեկտների մոտ (78 բենզալցակայանում) իրականացված ստուգումների արդյունքում թվով 77 բենզալցակայանում հայտնաբերվել են խախտումներ, այդ թվում` ավտովառելիքը իրացվել է առանց համապատասխանության սերտիֆիկատի և հայերեն լեզվով մակնշման, իրացվող ավտովառելիքը չի համապատասխանում տեխնիկական կանոկարգի պահանջներին, բաշխիչ պոմպասյուների ցուցմունքները թույլատրելի սխալանքի տիրույթում չեն եղել: Տրվել են իրացումը կասեցնելու և չափման միջոցների շահագործումը արգելելու մասին կարգադրագրեր, մինչև խախտումների վերացումը և պատասխանատու անձանց նկատմամբ կիրառվել են վարչական տուգանքներ: Մի դեպքում տնտեսավարող սուբյեկտը ենթարկվել է վարչական տուգանքի 1300000 դրամի չափով, մյուս դեպքում՝ 1000000 դրամի չափով:

07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6