
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ՀՀ կառավարությունը հաստատել է Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջոցներով ֆինանսավորվող «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակում անցկացված շինարարական աշխատանքների իրականացման համար միջազգային մրցույթի արդյունքները։
Հաղթող են ճանաչվել «Սադե» ԲԸ (Ֆրանսիա) – «Բլեսկ» ՍՊԸ (ՌԴ) ՀՁԳ-ն` Տավուշի և Արագածոտնի մարզերի համայնքներում ջրամատակարարման, գազամատակարարման, սնող գազատարի կառուցման և գազիֆիկացման, իսկ Սյունիքի մարզում` «Եվրոպրոֆայլ» ՓԲԸ-ն` մարզի համայնքներում գազիֆիկացման աշխատանքների իրականացման համար։
Մեկ այլ որոշումով հաստատվել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Կենսական նշանակության ճանապարհների բարելավման լրացուցիչ ծրագրի շրջանակում կապալառուի ընտրության միջազգային բաց մրցույթի արդյունքները։