ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼ Է ՎԱՃԱՌԵԼ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԻՑ ՄԵԿԸ
Հունաստանի կառավարությունը մտադիր է վաճառել «վնասաբեր» ATEbank պետական գյուղատնտեսական բանկը: Նշենք, որ պետության մասնաբաժինն այս բանկի կապիտալում կազմում է շուրջ 70%:
Եվրոպական աղբյուրների փոխանցմամբ՝ ATEbank-ի գնմամբ հետաքրքրքված է Հունաստանի չորրորդ խոշորագույն բանկը՝ Piraeus Bank-ը:
Փորձագետները նշում են, որ ATEbank-ի հետագա գործունեության ապահովման և անհրաժեշտ վերակազմավորման գործընթացի կազմակերպման համար կպահանջվի շուրջ 5 մլրդ ԱՄՆ դոլար: