Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ԱՎԱՆԻ ԱՂԻ ԿՈՄԲԻՆԱՏ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
28/07/2012 13:19
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ԱՎԱՆԻ ԱՂԻ ԿՈՄԲԻՆԱՏ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ՝ ծանոթանալու աղի արտադրության բարելավման և նորացման նպատակով ընկերության կողմից կատարվող ներդրումային ծրագրերին։ Վարչապետին ուղեկցել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, մի խումբ պատգամավորներ և գործարարներ: 

«Ավանի աղի կոմբինատ» ընկերությունը «Էքստրա» տեսակի բարձրորակ կերակրի աղի արտադրության հարստացուցիչ ֆաբրիկան շահագործման է հանձնվել 1969թ. և արտադրանքի որակն ու մրցունակությունը պահպանելու համար արդեն արտադրությունն արդիականացնելու, աշխարհում կիրառվող նորագույն տեխնոլոգիաներով հագեցնելու կարիք է զգացվում։ Այդ պատճառով «Ավանի աղի կոմբինատ»-ը համագործակցություն է սկսել աղի գոլորշիացման և բյուրեղացման տեխնոլոգիաներում մասնագիտացած առաջատար շվեյցարական «SEP» ընկերության հետ, որին պատվիրել է նորագույն տեխնոլոգիաներով հագեցած, էներգակիրների զգալի տնտեսմամբ նոր գործարանի կառուցման նախագիծ։ 

«Էքստրա» տեսակի բարձրորակ կերակրի աղը ստացվում է աղաջրից` վակում-գոլորշիացման եղանակով, ինչի պատճառով ընկերությունը համագործակցություն է սկսել նաև ստորգետնյա հորերի ինժեներա-երկրաբանական նախագծային հեղինակավոր գերմանական «DEEP» ընկերության հետ, որին էլ պատվիրել է աղի արտադրության համար հումք հանդիսացող աղաջրի արտադրության և մաքրման նախագիծ։ 

Վերոնշյալ նախագծերի իրականացման համար կպահանջվի 3-4 տարի, իսկ ընդհանուր ներդրումների ծավալը կկազմի մոտ 10 մլն եվրո, ինչն էլ երաշխիք կհանդիսանա Հայաստանի Հանրապետությանը՝ մոտակա 50 տարիների ընթացքում հայրենական արտադրության բարձրորակ և մրցունակ աղով ապահովելու, ինչպես նաև արտահանման ծավալները զգալիորեն ավելացնելու համար։ 

AMP
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12