Տնտեսական

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 106.87-2.80 WTI - 99.51-1.87
COMEX:  GOLD - 4177.00+0.42 SILVER - 57.02+0.04
COMEX:  PLATINUM - 1663.80+1.88
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.99+0.00 EUR/GBP - 1.1218-0.12
FOREX:  EUR/USD - 1.1218-0.12 GBP/USD - 1.3323-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
ՀԱՅԱՍՏԱՆԻ 10 ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. 2012Թ. 1-ԻՆ ԿԻՍԱՄՅԱԿ
31/07/2012 17:31
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ 10 ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. 2012Թ. 1-ԻՆ ԿԻՍԱՄՅԱԿ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հրապարակել է 2012 ֆինանսական տարվա հունվար-հունիս ամիսների արդյունքներով Հայաստանի խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի ու տուրքերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:

Համաձայն հրապարակված տվյալների` հաշվետու այս վեց ամիսների արդյունքներով Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն: Ընկերությունը հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե է վճարել 18.2 մլրդ ՀՀ դրամ, որից անուղղակի հարկերը (այդ թվում`ԱԱՀ) կազմել են 17.2 մլրդ ՀՀ դրամ:

Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի առաջին եռյակում հայտնվել են նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը (Քաջարան) և «Ալեքս Գրիգ» ընկերությունը, որոնք, պետական բյուջե վճարելով համապատասխանաբար 11.3 մլրդ ՀՀ դրամ և 9.2 մլրդ ՀՀ դրամ, զբաղեցնում են Հայաստանի խոշոր հարկ վճարողների վարկանիշի երկրորդ և երրորդ տեղերը:

«Ղ-Տելեկոմ» ընկերությունը (ապրանքային նշանը` Վիվասել-ՄՏՍ), այս տարվա առաջին կիսամյակում պետական բյուջե վճարելով 7.2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով հարկեր և տուրքեր, հայտնվել է մեր հանրապետության խոշոր հարկատուների ցուցակի չորրորդ հորիզոնականում: Առաջին հնգյակը եզրափակում է մեկ այլ հեռահաղորդակցական ընկերություն` «Արմենիա Տելեֆոն Կոմպանի»-ն («Արմենտել»): Վերջինս պետկան բյուջե է վճարել 6.0 մլրդ ՀՀ դրամի հարկեր և տուրքեր: 

2012 թվականի առաջին վեց ամիսների արդյունքներով իրենց հարկային պարտավորությունների կատարման շնորհիվ Հայաստանի խոշոր հարկատուների առաջին տասնյակում են հայտնվել նաև  «Ֆլեշ»-ը (5.0 մլրդ ՀՀ դրամ), «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը (4.6 մլրդ ՀՀ դրամ), «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերությունը, որը հաշվետու ամիսների ընթացքում վճարել է 4.1 մլրդ ՀՀ դրամի հարկեր և տուրքեր, ինչպես նաև «Դինո Գոլդ Մայնինգ Քամփանի»-ն (3.8 մլրդ ՀՀ դրամ):

Հայաստանի խոշոր հարկ վճարողների առաջին տասնյակը եզրափակում է ՀԱԷԿ-ը (3.0 մլրդ ՀՀ դրամ):

19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72