Բիզնես

USD BUY - 377.50+0.50 USD SELL - 380.00-0.50
EUR BUY - 447.00-3.00 EUR SELL - 453.50-0.50
OIL:  BRENT - 69.83+0.19 WTI - 65.74+2.24
COMEX:  GOLD - 4713.90-9.15 SILVER - 78.29-28.55
COMEX:  PLATINUM - 2178.20-11.99
LME:  ALUMINIUM - 3218.50+0.36 COPPER - 13618.00+4.70
LME:  NICKEL - 18369.00+1.10 TIN - 55084.00+0.38
LME:  LEAD - 2014.00-0.30 ZINC - 3412.00+1.82
FOREX:  USD/JPY - 154.75+0.53 EUR/GBP - 1.1845-0.57
FOREX:  EUR/USD - 1.1845-0.57 GBP/USD - 1.3688-0.48
STOCKS RUS:  RTSI - 1157.53-0.15
STOCKS US: DOW JONES - 48892.47-0.36 NASDAQ - 23461.82-0.94
STOCKS US: S&P 500 - 6939.03-0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 53322.85-0.10 TOPIX - 3566.32+0.59
STOCKS CHINA:  HANG SENG - 27387.11-2.08 SSEC - 4117.95-0.96
STOCKS EUR:  FTSE100 - 10223.54+0.51 CAC40 - 8126.53+0.68
STOCKS EUR:  DAX - 24538.81+0.94
30/01/2026  CBA:  USD - 378.64-0.46 GBP - 520.55-1.93
30/01/2026  CBA:  EURO - 451.38-1.34
30/01/2026  CBA:  GOLD - 65798+1115 SILVER - 1442+67.2
Վիվա-ՄՏՍ. Տեխնոլոգիական աջակցություն ֆերմերներին. «Էլեկտրական հովիվներ»՝ սահմանապահ Վահանում
04/10/2023 17:59
Կիսվել

Վիվա-ՄՏՍ. Տեխնոլոգիական աջակցություն ֆերմերներին. «Էլեկտրական հովիվներ»՝ սահմանապահ Վահանում

Գյուղի զարգացումը բխում է քաղաքի շահերից, նոր տեխնոլոգիաների ներդրումն էլ նպաստում է հոգսերի կրճատմանն ու մայրաքաղաք-մարզեր զարգացման տարբերությունը մեղմելուն: Դրանում համոզված են հեռավոր մարզերում ապրող, հատկապես՝ սահման պահող գյուղացիները: Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում անասնապահությամբ զբաղվելը հեշտ չէ գյուղի աշխարհագրական դիրքն իր կանոններն է թելադրում: Խոշոր եղջերավորներինն արոտավայր թողնելը ռիսկեր է պարունակում. պետական սահմանն անցնելու դեպքում կենդանիների վերադարձն անհնար է դառնում: Այդ ամենից խուսափելու համար ֆերմերները ստիպված են լինում կամ ամբողջ օրը հետևել կենդանիներին, կամ էլ զգալի գումարի դիմաց արոտավայր տանող վարձու աշխատող փնտրել:

Ֆերմեր Պավել Բալյանը հաշվարկել է տարիների ընթացքում իր կրած նյութական վնասի չափը: Տարեկան կտրվածքով այն կազմում է կես միլիոն դրամ: Մարզերում նոր տեխնոլոգիաների ներդրումը կարևորող Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համատեղ ծրագրի շնորհիվ նրա հոգսը թեթևացել է, հույսերն արդարացել են կորուստներ չի ունեցել, կենդանիներին էլ շուրջօրյա ռեժիմով հսկելու կարիք չի եղել: Խոշոր եղջերավորների հսկողությունն այժմ իրականացվում է «էլեկտրական հովիվների» օգնությամբ: 

«Տարեկան մինչև 500 000 դրամի վնաս եմ կրել, բայց սրա շնորհիվ էլ չեմ կրի: Մի քանի տարվա մեջ վեց կով եմ կորցրել, որից մեկն՝ անցյալ տարի: Մի հատն էլ սահմանն է անցել: «Էլեկտրական հովիվը» շատ է թեթևացնում հոգսերը: Նախ՝ անասունը չի գնում հարևանի դաշտ, նույն տարածքում մնում է: Գալիս եմ արոտավայր, չեմ փնտրում՝ ու՞ր կորավ, ու՞ր գնաց, սահմանն անցա՞վ կամ մնա՞ց, գիշերը գայլե՞րը կերան: Պահող կար, պիտի փողը տայի, որ էդ մարդն իմ անասունը պահեր: Տասը հորթ ունեմ, ես պիտի ծախսեի ամսական 30 000 դրամ, բայց չեմ ծախսում: Հիմա «էլեկտրական հովիվն» է պահում, ես էլ հանգիստ իմ մյուս գործերով եմ զբաղվում: Գալիս էին, կպչում էին, հոսանքը խփում էր, հետ էին գնում: Հիմա արդեն սովորել են. գալիս են, հենց լարը տեսնում են, հետ են գնում, չեն էլ կպչում: Արդեն սովորել են, որ դա իրանց վնաս է, չեն էլ մոտենում»,- պատմում է Պավել Բալյանը:

Էլեկտրական ցանկապատն աշխատում է բարձր լարմամբ, սակայն ցածր ամպերաժով: Արդյունքում կենդանիները ֆիզիկապես չեն տուժում, այլ տհաճություն զգալով այլևս չեն մոտենում ցանկապատված տարածքներին: Ֆերմերներն արդյունավետ են համարում Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համատեղ ծրագիրը: Դրա իրական արդյունքն անասնապահությամբ զբաղվելն է՝ առանց կենդանիների կորստի: Շարժական «էլեկտրական հովիվները» տեղից տեղ տանելու և շատ արագ նոր տարածք ցանկապատելու հնարավորությունը թույլ է տալիս, ցանկության դեպքում, փոխել կենդանիների արոտավայրը:

Սահմանամերձ գյուղերն ուշադրության կենտրոնում պահելու Վիվա-ՄՏՍ-ի ռազմավարությունը Վահանում զգացել են 2008 թվականից. այդ տարի գյուղի գազատարի կառուցման անհրաժեշտություն կար:

Ավելի ուշ՝ 2014 թվականին, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հետ համատեղ, գյուղի մանկապարտեզում տեղադրվել է արևային ջրատաքացուցիչ: Իսկ արդեն 2015 և 2016 թվականին աշխատանքներ են տարվել գյուղի լուսավորության ստեղծման ուղղությամբ: Տեղադրվել է արտաքին լուսավորության 94 լուսատուով լուսադիոդային (LED) համակարգ: Ծրագրերի իրականացման արդյունքում լուսավորվել է մոտ 2700 մ երկարությամբ տարածք:

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն առաջնորդվում է բիզնես շահն ու պատասխանատվությունը չտարանջատելու սկզբունքով:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

էկոգյուղերի ցանցը ներառում է գյուղեր Հայաստանի ամբողջ տարածքից, որտեղ տեղական մասնակցային գործընթացների միջոցով սոցիալական, մշակութային, տնտեսական և բնական միջավայրի վերականգնմանն ուղղված ծրագրեր են իրականացվում:

Էկոգյուղերի հայեցակարգի hիմքում կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական ուղղությունների՝ մասնակցային և համընդգրկուն նախագծման միջոցով ինտեգրումն է: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), Վիվա-ՄՏՍ-ի և Էկոգյուղերի համաշխարհային ցանցի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում  է 2002թ.-ից: FPWC-ին Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) անդամ է 2012թ-ից։ Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը մեր առաքելությունն է։ Մենք նպատակ ունենք մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կրճատել կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը։ Կենսաբազմազանության պահպանումը, բնապահպանական կրթությունը, համայնքային զարգացումը և հանրային իրազեկումը մեր գործունեության առանցքում են։

30/01/2026
դրամ
Դոլար (USD)
378.64
-0.46
Եվրո (EUR)
451.38
-1.34
Ռուբլի (RUR)
4.9828
-0.0159
Լարի (GEL)
140.77
-0.13
65798
+1115
Արծաթ
1442
+67.2