Տնտեսական

USD BUY - 363.00-0.50 USD SELL - 365.50+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+1.50
OIL:  BRENT - 93.55+1.92 WTI - 86.50+0.79
COMEX:  GOLD - 4516.30+0.52 SILVER - 68.03+3.50
COMEX:  PLATINUM - 1879.60+3.46
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.04+0.39 EUR/GBP - 1.1692+0.14
FOREX:  EUR/USD - 1.1692+0.14 GBP/USD - 1.3642+0.23
STOCKS RUS:  RTSI - 801.79-0.26
STOCKS US: DOW JONES - 52759.21-1.32 NASDAQ - 26067.17-1.00
STOCKS US: S&P 500 - 7641.16-0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 66216.79+1.36 TOPIX - 4059.73+1.18
STOCKS CHINA:  HANG SENG - 25698.49+0.80 SSEC - 3903.72+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10748.16+0.04 CAC40 - 8453.09-0.57
STOCKS EUR:  DAX - 25983.04-0.42
20/08/2026  CBA:  USD - 365.26+0.3 GBP - 498.32+3.47
20/08/2026  CBA:  EURO - 427.21+3.56
20/08/2026  CBA:  GOLD - 52384+714 SILVER - 744-19.87
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
01/08/2012 19:20
Կիսվել

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` ճանապարհաշինարարական խորհրդի անդամների հետ: Նիստի ընթացքում քննարկվել են հարցեր, որոնք առնչվում են Հյուսիս-հարավ ճանապարահատվածի` դեպի հարավ գնացող ուղղությանը` դժվարանցանելի տեղամասերի շրջանցում, ճանապարհի կարգի ընտրություն, հետագա շինարարություն, եւ այլն: 

 Գագիկ Բեգլարյանը առաջնային է համարել ճանապարհների որակի եւ անվտանգության պահպանումը, ինչպես նաեւ կարեւորել առանցքային մեծ բեռնվածք ունեցող ավտոմոբիլների կողմից ճանապարհներին հասցվող վնասների փոխհատուցման օրենսդրական կարգավորումը: Նա հանձարարել է ներկայացնել առաջարկությունների փաթեթ, որոնք կնպաստեն ճանապարհներին ծանր մեքենաների քաշն արգելող օրենքում փոփոխություններ կատարելուն: 

Խորհրդակցության ընթացքում նախարարը կարեւորել է ճանապարհների վերակառուցման ժամանակ տարվող քաղաքականությունը, որը վերաբերում է նոր հիմքերի տեղադրմանը, ծածկի կառուցվածքին, օգտագործվող նյութերի որակին, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը, եւ այլն: 

Նախարարը հանձնարարել է կարճ ժամանակում մշակել ճանապարհաշինության ոլորտին վերաբերող ընդհանուր քաղաքականության մեխանիզմներ և դրանց մեջ ներառել ճանապարհների որակը խաթարող յուրաքանչյուր տարր,ինչը  հնարավորություն կտա միջազգային կառույցների հետ աշխատելիս ունենալ հստակ մոտեցումներ եւ ռազմավարություն:

Ճանապարհային նախագծման եւ կառավարման ժամանակ Գագիկ Բեգլարյանը նշել է,որ պետք է գերակայող դարձնել ճանապարհից օգտվողների պահանջների բավարարումը: 

Նիստի ընթացքում քննարկվել են նաեւ ճանապարհների նախագծման, շինարարության, հեռանկարային զարգացման հարցեր:

20/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.26
+0.3
Եվրո (EUR)
427.21
+3.56
Ռուբլի (RUR)
4.3489
+0.0623
Լարի (GEL)
139.87
+0.23
52384
+714
Արծաթ
744
-19.87