ԲՐԻՏԱՆԱՑԻ ԲԱՆԿԻՐՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԵԼ ՍԻՆԳԱՊՈՒՐՈՒՄ
Astbury Marsden ընկերությունը հարցումներ է անցկացել Մեծ Բրիտանիայի առաջատար ներդրումային բանկերի աշխատակիցների շրջանում՝ նպատակ ունենալով պարզել, թե որտեղ են գերադասում աշխատել Մեծ Բրիտանիայի բանկիրները: Հարցման արդյունքների համաձայն՝ բրիտանացի բանկիրները գերադասում են աշխատել Սինգապուրում, այլ ոչ թե պատմական ֆինանսական կետրոններ համարվողՆյու Յորքում կամ Լոնդոնում: Սա պայմանավորված է նրանով, որ վերջին տարիներին լոնդոնյան և նյույորքյան ֆինանսական կենտրոններում աշխատավարձերն աճում են շատ ավելի դանդաղ տեմպերով և հարկերը համեմատաբար ավելի բարձր են, քան Սինգապուրում:
Նշենք, որ հարցմանը մասնակցածների 31%-ն իր նախապատվությունը տվել է Սինգապուրին, 20%-ը՝ Նյու Յորքին, 19%-ը՝ Լոնդոնին: Բանկիրները 16%-ը նախընտրել է աշխատել Հոնկոնգում, 15%-ը՝ Դուբայում: