Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ ԵՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ
27/08/2012 17:46
Կիսվել

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ ԵՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ

Կառավարությունում, վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորմած ազգերի զարգացման ծրագրի միջև ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի մեկնարկն ազդարարող ծրագրային և համաֆինանսավորման համաձայնագրեր:

Փաստաթղթերը ՀՀ կառավարության անունից ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, ՄԱԶԾ-ի անունից՝ ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Դիրկ Բոբերգը:

Փաստաթղթերը ստորագրվել են ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի. կարգադրությամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության ապահովման և պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարության» և դրանից բխող ՀՀ կառավարության կողմից ընդունված 2011-2015 թթ. միջոցառումների իրականացման ծրագրի մի շարք դրույթների և պահանջների:

Ծրագրի նպատակն է արդիականացնել «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերը` դրանք համապատասխանեցնելով սահմանների համալիր կառավարման միջազգային չափանիշներին: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմնել պետական սահմանի անցման կետերի գերժամանակակից ենթակառուցվածքներ` գործարար աշխարհի և առևտրի համար նպաստավոր պայմանների ապահովման և սահմանը հատող անձանց և ապրանքների օրինական շարժը հեշտացնելու համար:

Միաժամանակ, նախատեսվում է վերոնշյալ սահմանային կետերում բարելավել անվտանգությունը, հեշտացնել Հայաստանի և Վրաստանի միջև ու այնուհետ դեպի ԵՄ երկրներ անձանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների օրինական շարժը, զարգացնել միջգերատեսչական համագործակցությունը և նպաստել տեղեկատվության օպերատիվ փոխանակմանը, որը թույլ կտա տեղայնացնել ԵՄ սահմանների համալիր կառավարման լավագույն փորձը և սկզբունքները, բարելավել սահմանամերձ համայքների բնակիչների կենսապայմաններն ու ենթակառուցվածքները:

Ծրագրի իրականացման նպատակով ՀՀ կառավարությունը 2012 թ. օգոստոսի 7-ին Եվրոպական Ներդրումային բանկի հետ ստորագրել է 30,316 մլն եվրո արժողության վարկային համաձայնագիր: Նախատասեվում է նաև 10,3 մլն եվրոյի վարկային համաձայնագրի ստորագրում Վերակառուցման Զարգացման եվրոոպական բանկի հետ: Եվրոպական Ներդրումային բանկը նաև կհամակարգի ԵՄ հարևանության ներդրումային գործիքի հիմնադրամից 12 մլն եվրո դրամաշնորհ ստանալու աշխատանքները:

Ծրագրի բյուջեի մաս կկազմի նաև ԵՄ արևելյան գործընկերության Սահմանային համալիր կառավարման առաջատար նախաձեռնության ծրագրի կողմից «Բավրա» և «Բագրատաշեն» անցակետերի համար շուրջ 3.5 միլիոն եվրո դրամաշնորհը, ինչպես նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից հատկացվող ֆինանսական միջոցները շուրջ 0.8 միլիոն եվրոյի չափով: 

AMP
09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12