ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 29/08/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` օգոստոսի 29-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.10 դրամով և կազմել է 409.58 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.24 դրամով և կազմել 514.31 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.07 դրամով և կազմել 12.73 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 1.12 դրամով և կազմել 647.96 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 7.81 դրամով և կազմել 21,964.73 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 5.70 դրամով և կազմել 405.72 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինը նվազել է 215.63 դրամով և կազմել 20,028.99 դրամ մեկ գրամի դիմաց: