
MOODY'S-Ը ՎԵՐԱՆԱՅԵԼ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԸ
Միջազգային Moody’s Investors Service վարկանիշային գործակալությունը վերանայել է Եվրամիության եկարաժամկետ վարկային վարկանիշի վերաբերյալ իր կանխատեսումները: Եվրամիության վարկանիշը գնահատվում է նույն՝ AAA մակարդակի վրա՝ այժմ արդեն բացասական կանխատեսմամբ:
Ինչպես պարզաբանում են վերլուծաբանները՝ ԵՄ վարկանիշի կրճատումը հիմանականում պայմանավորված է Եվրամիության անդամ խոշորագույն երկրների, մասնավորապես, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Նիդերլանդենրի վարկանիշների կրճատմամբ: Նշենք, որ այս երկրներն ապահովում են Եվրամիության տնտեսության ընդհանուր ծավալի 45%-ը: