
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
Սեպտեմբերի 4-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այցելել է «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Մամուլի ծառայությունից՝ «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ի տնօրեն Արսեն Թարոյանի և «Սիտրոնիքս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Արմեն Խաչատրյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է ընկերության տարացքով, ծանոթացել ցուցահանդեսի համար նախատեսված նորաբաց սրահին և ինստիտուտի տարածքում կազմակերպվող ազատ տնտեսական գոտու ձևավորման աշխատանքների ընթացքին: