Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
05/09/2012 17:44
Կիսվել

ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Սեպտեմբերի 5-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, “Մարդկային զարգացման միջազգային կենտրոն” ՀԿ-ի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը (ՄԶՄԿ) և Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի առաքելության գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը (ՄՄԿ) ստորագրել են Համագործակցության հուշագիր` “Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թթ. գործողությունների ծրագրի” և “Հայաստանի Հանրապետությունից սկիզբ առնող անկանոն միգրացիայի երևույթի ուսումնասիրության և դրա կանխարգելման վերաբերյալ հայեցակարգի” շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացման աջակցության վերաբերյալ: 

Համագործակցության նպատակն է աջակցել ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի թիվ 1593-Ն որոշմամբ հաստատված ՀՀ միգրացիայի պետական կարգավորման  քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016թթ. գործողությունների ծրագրով սահմանված միջոցառումների և գործողությունների իրականացմանը, ինչպես նաև սահմանված ժամկետներում ակնկալվող արդյունքների ապահովմանը, ՀՀ կառավարության 2012թ. դեկտեմբերի 30-ի թիվ 51 արձանագրային որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունից սկիզբ առնող անկանոն միգրացիայի երևույթի ուսումնասիրության և դրա կանխարգելման վերաբերյալ հայեցակարգով սահմանված միջոցառումների իրականացմանը:

Այս փաստաթղթերը նախատեսում են Հայաստանի Հանրապետությունում միգրացիայի կարգավորման ոլորտի բարեփոխումներ և ենթադրում են այնպիսի կարևոր միջոցառումներ, ինչպիսիք են` աշխատանքային միգրացիայի ոլորտի օրենսդրական դաշտի ձևավորում, շահագրգիռ օտար պետությունների հետ երկկողմ աշխատանքային համաձայնագրերի կնքում, աշխատանքի տեղավորման մասնավոր գործակալությունների գործունեության կարգավորում, միգրանտ աշխատավորների իրավունքների պաշտպանություն, ՄԱԿ-ի “Բոլոր միգրանտ աշխատավորների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության մասին” կոնվենցիայի ընդունում, ԵՄ–ում ընդունված չափանիշներին համապատասխանելիության տեսանկյունից միգրացիան կանոնակարգող ՀՀ օրենսդրական դաշտի վերլուծություն, ինչպես նաև անկանոն միգրացիայի վտանգների և օրինական աշխատանքային միգրացիայի հնարավորությունների մասին հանրության իրազեկման մեծածավալ արշավ:

«Արդեն ավանդույթ դարձած` նախարարության և հասարակական ու միջազգային կազմակերպությունների սերտ համագործակցության արդյունք է նաև այս հուշագրի ստորագրումը: Միգրացիայի ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք շուտափույթ լուծման կարիք ունեն: Մեր նպատակն է պահպանել ՀՀ քաղաքացիների օրինական շահերը և ավելի մեծ թափով ու արդյունավետ իրականացնել նախատեսված ծրագրերը: Կարևորում եմ մեր համագործակցությունը և ակնկալում եմ հիմնարար ու լիարժեք արդյունքներ»,- ընդգծել է իր խոսքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը:

Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի առաքելության գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը նշել է, որ աշխատանքային միգրացիայի ոլորտում իրականացնում են ՄՄԿ-ի զարգացման հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող ՄՄԿ-ի “ՀՀ Կառավարությանը աշխատանքային միգրացիայի սխեմաների նախաձեռման գործում Տեխնիկական աջակցություն” և Եվրոպական միության օժանդակությամբ ՄԶՄԿ-ի և ՄՄԿ-ի կողմից իրականացվող “Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում” ծրագրերը, որոնք աշխատանքային միգրացիան կարգավորող օրենսդրություն մշակելու գործում հնարավորություն կընձեռեն տեխնիկական աջակցություն տրամադրել ՀՀ կառավարությանը:

«Մենք երկար տարիներ սերտ համագործակցում ենք ՀՀ ԱՍՀ նախարարության հետ և պատրաստ ենք այս հուշագրի շրջանակներում աշխատանքային միգրացիայի շրջանառու սխեմաների մշակման գործում, ինչպես նաև այլընտրանքային միջոցների, մասնավորապես օտար պետություններում օրինական կարգավիճակով ՀՀ քաղաքացիներին կարճաժամկետ աշխատանքի տեղավորման հնարավորությունների հարցում տրամադրել համապատասխան աջակցություն»,- նշել է իր խոսքում ՄՄկ-ի Հայաստանի առաքելության ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը:  

Հուշագրով սահմանված գործողությունների իրականացման համար կստեղծվի համակարգող հանձնաժողով` շահագրգիռ կողմերի և շահառուների ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչպես նաև կձևավորվի աշխատանքային խումբ` փորձագետների ներգրավմամբ:

AMP
09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12