Տնտեսական

USD BUY - 365.50+0.00 USD SELL - 367.00-1.50
EUR BUY - 417.50+1.50 EUR SELL - 420.00-1.50
OIL:  BRENT - 78.86+3.61 WTI - 74.29+2.77
COMEX:  GOLD - 4070.90-1.79 SILVER - 58.16-4.55
COMEX:  PLATINUM - 1601.00-2.75
LME:  ALUMINIUM - 3115.50-2.01 COPPER - 13403.50+0.34
LME:  NICKEL - 16422.00-1.66 TIN - 53064.00+4.97
LME:  LEAD - 1880.00-1.23 ZINC - 3591.00+3.43
FOREX:  USD/JPY - 162.4+0.06 EUR/GBP - 1.1427+0.12
FOREX:  EUR/USD - 1.1427+0.12 GBP/USD - 1.3398+0.33
STOCKS RUS:  RTSI - 915.67+1.02
STOCKS US: DOW JONES - 52348.39-1.09 NASDAQ - 25870.65+0.20
STOCKS US: S&P 500 - 7482.71-0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 67743.85+1.38 TOPIX - 4020.37+0.35
STOCKS CHINA:  HANG SENG - 24030.18-0.70 SSEC - 4036.59+1.65
STOCKS EUR:  FTSE100 - 10489.04-1.66 CAC40 - 8252.66-2.18
STOCKS EUR:  DAX - 24897.45-2.23
09/07/2026  CBA:  USD - 367.12-0.17 GBP - 491.61+1.5
09/07/2026  CBA:  EURO - 419.32+0.32
09/07/2026  CBA:  GOLD - 47994-1080 SILVER - 689.54-26.54
ԱԶԴԱՐԱՐՎԵԼ Է «ԹՎԻՆԻՆԳ» ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ
07/09/2012 11:11
Կիսվել

ԱԶԴԱՐԱՐՎԵԼ Է «ԹՎԻՆԻՆԳ» ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ընդունել է Շվեդիայի միգրացիայի եւ ապաստանի քաղաքականության նախարար Թոբիաս Բիլսթրոմին, ով Հայաստանում է միգրացիայի ոլորտում իրականացվող Եվրամիության «Թվինինգ» ծրագրի մեկնարկի կապակցությամբ: 

Ինչպես տեղեկացնում են նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնից՝ փոխվարչապետը ողջունել է հյուրի մասնակցությունը նման կարեւոր ծրագրի մեկնարկին` վստահություն հայտնելով, որ համատեղ աշխատանքով հնարավոր կլինի հաջողությամբ կյանքի կոչել այն:

Նշելով, որ միգրացիայի կառավարման գործընթացները շարունակում են Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում մնալ` Ա. Գեւորգյանը ոլորտում առկա հիմնախնդիրների լուծման հարցում կարեւորել է միջազգային համագործակցությունը եւ հատկապես ընդգծել Շվեդիայի հետ փոխգործակցությունը:

Կողմերն ադյունավետ են համարել վերջին տարիներին երկու երկրների աշխատանքները ինչպես «ՀՀ կառավարության եւ Շվեդիայի Թագավորության կառավարության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրի, այնպես էլ Եվրամիության Շոդերկոպինգի գործընթացի շրջանակում: Երկուստեք գոհունակություն են հայտնել, որ համագործակցությունը շարունակվելու է նաեւ «Թվինինգ» ծրագրի շրջանակում, որը ԵՄ կողմից իրականացնելու է շվեդ-լեհական կոնսորցիումը:

Փոխվարչապետը նշել է, որ ծրագիրը գտնվելու է կառավարության ուշադրության կենտրոնում: Նախարար Բիլսթրոմը եւս վստահեցրել է, որ ամեն ինչ կարվի այն հաջողությամբ իրականացնելու համար:

Հանդիպումից հետո Արմեն Գեւորգյանն ու Թոբիաս Բիլսթրոմը մասնակցել են «Թվինինգ» ծրագրի մեկնարկն ազդարարող միջոցառմանը:

Փոխվարչապետը հանդես է եկել բացման խոսքով`ողջունելով ծրագրի մեկնարկը, կարեւորելով հիմնախնդիրների լուծման հարցում միջազգային համագործակցությունը, անդրադառնալով միգրացիայի կառավարման ոլորտում իրականացվող աշխատանքներին:

«Թվինինգ» ծրագիրն ուղղված է Հայաստանում միգրացիայի եւ ապաստանի կառավարման համակարգի բարելավմանը` Միգրացիոն պետական ծառայության ինստիտուցիոնալ ամրապնդման միջոցով: Հիմնական բաղադրիչներից են օրենսդրական դաշտի ներդաշնակեցումը ԵՄ չափանիշներին,  միգրացիայի հարցերով գործառույթներ ունեցող մարմինների աշխատանքի արդյունավետ համակարգումը, միգրացիայի եւ ապաստանի վերաբերյալ տեղեկատվական համակարգի ներդրումը:

Ծրագրի իրականացման համար ընտրվել է Շվեդիայի եւ Լեհաստանի միգրացիոն մարմինների ներկայացուցիչներից բաղկացած կոնսորցիումը: Հայկական կողմից ծրագրի շահառուներն են Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայությունը, ինչպես նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, Ոստիկանությունը, պետական այլ մարմիններ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից, տեւողությունը 27 ամիս է:

09/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.12
-0.17
Եվրո (EUR)
419.32
+0.32
Ռուբլի (RUR)
4.8216
+0.0229
Լարի (GEL)
139.38
-0.08
47994
-1080
Արծաթ
689.54
-26.54