Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Կասպերսկի. Հայտնի ռեպոզիտորիաներում հայտնաբերվել է բաց սկզբնական կոդով ավելի քան 20 հազար պոտենցիալ վտանգավոր փաթեթ
24/10/2023 11:22
Կիսվել

Կասպերսկի. Հայտնի ռեպոզիտորիաներում հայտնաբերվել է բաց սկզբնական կոդով ավելի քան 20 հազար պոտենցիալ վտանգավոր փաթեթ

Kaspersky Open Source Software Threats Data Feed-ը պարունակում է տեղեկատվություն բաց սկզբնական կոդով ավելի քան 10 հազար փաթեթներում մոտ 42 հազար խոցելիության և 11 հազար վնասաբեր կամ պոտենցիալ վտանգավոր փաթեթների հաքերային ուտիլիտների մասին, որոնք տեղակայված են հայտնի ռեպոզիտորիաներում:

«Կասպերսկի» ընկերությունը հայտնում է, որ ընկերությունների համար կարևոր է ստուգել կողմնակի բաղադրիչները՝ դրանց օգտագործման ռիսկերը նվազեցնելու համար: Այժմ դա կարելի է անել ծրագրային ապահովման կոմպոզիցիոն վերլուծության CodeScoring լուծման օգնությամբ, որի տվյալների բազայում ավելացվել է Kaspersky Open Source Software Threats Data Feed-ը։

Մշակման ընթացքում պատրաստի փաթեթների օգտագործումը ընդհանուր ընդունված գործելակերպ է, որը թույլ է տալիս ժամանակ խնայել ծրագրային ապահովում ստեղծելիս։ Սակայն կարևոր է հիշել մատակարարումների շղթայի վրա գրոհների ռիսկերը, որոնք հատկապես աճեցին 2022 թվականին, երբ հայտնի ռեպոզիտորիաներում հայտնաբերվեցին բազմաթիվ վտանգված և վնասաբեր փաթեթներ: «Կասպերսկի»-ի ֆիդի ինտեգրումը CodeScoring-ին օգտատերերին կօգնի ընտրել բաց կոդով հուսալի մշակումներ և կբարձրացնի ծրագրային ապահովման մատակարարումների շղթայի անվտանգությունը:

«Կասպերսկի»-ն առաջարկում է ֆիդերի լայն սպեկտր (JSON, CSV, OpenIOC, STIX ձևաչափերով)՝ որպես ծառայություն, որը ընկերություններին դրանց ենթակառուցվածքները պաշտպանելու համար սպառնալիքների մասին տեղեկատվություն է տրամադրում: Իր հերթին, Kaspersky Open Source Software Threads Data Feed-ը տրամադրում է եզակի տվյալներ, որոնք հասանելի չեն խոցելիությունների հրապարակային բազաներում։ Խոսքն այդ թվում չհայտարարվող հնարավորություններով, օրինակ՝ աշխարհաքաղաքականությամբ պայմանավորված անցանկալի տեղեկատվություն պատկերող բաղադրիչների մասին է և ոչ անվտանգ ԾԱ պարունակող փաթեթների, ինչպիսիք են կրիպտոմայներները կամ վնասաբեր գործիքները: CodeScoring լուծումը հարմար գործիք է այդ տվյալների օգտագործման համար. այն ավտոմատացնում է բաց սկբնական կոդով բաղադրիչների ստուգումը և մշակողներին տրամադրում է վերլուծության արդյունքները:

«Օգտատերերի անվտանգությունը մեր ընկերության գերակայությունն է: Վերջերս բիզնեսն ակտիվորեն ներդնում է լուծումներ, որոնց մշակման ընթացքում օգտագործվել է բաց սկզբնական կոդով ԾԱ։ Մենք երախտապարտ ենք Profiscope-ին մեր ծառայությունը CodeScoring լուծման մեջ ինտեգրելու համար: Արդյունքում օգտատերերն ստացել են կոմպոզիցիոն վերլուծության ամբողջական ֆունկցիոնալության լուծում, որն ամրապնդվել է կիբեռանվտանգության ոլորտում «Կասպերսկի»-ի 25 տարվա փորձաքննությամբ: Դա դրական ազդեցություն է գործում պատվիրատուների պրոդուկտների և համակարգերի պաշտպանվածության մակարդակի բարձրացման վրա»,- ընդգծել է Kaspersky Threat Intelligence-ի բիզնեսի զարգացման մենեջեր Օլեգ Շաբուրովը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52