Տնտեսական

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57499.16+0.86 TOPIX - 3750.40+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 22226.88+1.19 SSEC - 3476.88+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
26/11/2026  CBA:  USD - 360.28-0.01 GBP - 472.26+1.43
26/11/2026  CBA:  EURO - 395.37+1.32
26/11/2026  CBA:  GOLD - 40152-1821 SILVER - 456.38-35.58
Արդյունաբերության անկման խորացում, ծառայությունների աճի դանդաղում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
27/11/2026 15:40
Կիսվել

Արդյունաբերության անկման խորացում, ծառայությունների աճի դանդաղում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2026թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին։

Այսպես.

  • 2026թ. հոկտեմբերին արդյունաբերության անկման խորացումն ու ծառայությունների աճի դանդաղումը միաժամանակ սահմանափակել են տնտեսական ակտիվությունը։ ՏԱՑ-ի 12-ամսյա աճը նվազել է մինչև 3.5%, իսկ արդյունաբերության թողարկումը մեկ տարի առաջվա համեմատ կրճատվել է 12.9%-ով։ Շինարարությունը շարունակել է աճել շուրջ 24% տեմպով, մինչդեռ առևտրի շրջանառությունը գրեթե չի փոխվել։ Այս տարբերությունները ցույց են տալիս, թե որքանով է տասնամսյա ՏԱՑ-ի 6.4% աճը կախված ծառայությունների և շինարարության հետագա ընթացքից։
  • Արտաքին առևտրում հոկտեմբերն առանձնացել է ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման կրճատմամբ։ Արտահանման 25.4% անկումը զգալիորեն գերազանցել է ներմուծման 4.1% անկմանը։ Տասն ամսում արտահանման արժեքը կազմել է ներմուծման մոտ կեսը։ Ապրանքային կազմի վերջին՝ իննամսյա տվյալներով թանկարժեք մետաղների և քարերի արտահանման անկումը միայն մասամբ է փոխհատուցվել հանքահումքային արտադրանքի արտահանման ավելացմամբ։ Տասն ամսում ապրանքների ներմուծման արժեքը գերազանցել է արտահանմանը 5,242.1 մլն ԱՄՆ դոլարով։
  • Հոկտեմբերին պետական բյուջեի ծախսերը եկամուտներին գերազանցել են 145.1 մլրդ դրամով, ինչի արդյունքում ինն ամիսների 27.8 մլրդ դրամ հավելուրդը տասն ամիսների արդյունքներով փոխվել է 117.3 մլրդ դրամ պակասուրդի։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակասուրդը, այնուամենայնիվ, փոքր է եղել։ Հաշվեկշռի տարեկան բարելավումը պետք է դիտարկել նաև ծախսերի կառուցվածքի համատեքստում․ ընթացիկ ծախսերն աճել են 16.5%-ով, իսկ կապիտալ ծախսերը` կրճատվել 25.4%-ով։
  • Հոկտեմբերին կառավարության պարտքն ավելացել է 535.9 մլն ԱՄՆ դոլարով, որի շուրջ երկու երրորդը բաժին է ընկել ներքին պարտքի դոլարային արժեքի ավելացմանը։ Ներքին պարտքի շուկայում կարճ և միջին ժամկետով պետական պարտատոմսերի եկամտաբերությունները սեպտեմբերի համեմատ բարձրացել են։ Եթե այս մակարդակները պահպանվեն, նույն ժամկետներով նոր փոխառությունների ներգրավումը կարող է ավելացնել դրանց սպասարկման ծախսերը։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ։

26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
40152
-1821
Արծաթ
456.38
-35.58