Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 394.50+1.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.59-0.25 WTI - 83.41-0.06
COMEX:  GOLD - 3512.30-1.00 SILVER - 41.04-1.75
COMEX:  PLATINUM - 1289.60-0.85
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.51-0.38 EUR/GBP - 1.0965-0.09
FOREX:  EUR/USD - 1.0965-0.09 GBP/USD - 1.3081-0.14
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65-5.06 TOPIX - 3674.22-3.88
STOCKS CHINA:  HANG SENG - 22410.80-1.89 SSEC - 3533.79-1.23
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
20/11/2026  CBA:  USD - 360.53-0.41 GBP - 472.37-2.95
20/11/2026  CBA:  EURO - 395.18-2.07
20/11/2026  CBA:  GOLD - 42998-627 SILVER - 521.84-8.72
Ծալովի iPad-ը հորիզոնում. Հավանական ժամանումը՝ 2025թ.-ին
25/10/2023 11:13
Կիսվել

Ծալովի iPad-ը հորիզոնում. Հավանական ժամանումը՝ 2025թ.-ին

Ծալովի iPad-ը կարող է հայտնվել արդեն 2024թ., ըստ վերջին լուրերի, բայց 2025թ. ավելի իրատեսական է թվում: Apple-ը որոշ ժամանակ ուսումնասիրում էր ծալովի iPhone-ների ու iPad-ների ստեծման հնարավորությունը, սակայն ծալովի սարքերի առնչությամբ ոլորտի սկզբնական փորձը նշանավորվեց անհաջողություններով, օրինակ՝ Samsung-ի Galaxy Fold-ը:

Ակնկալվում է, որ Apple-ը ծալովի iPhone-ից առաջ կներկայացնի ծալովի iPad: Այս սարքի բնույթը դեռևս վիճարկվում է, քանի որ այն կարող է լինել iPhone-ի չափ, երբ ծալված է և ընդլայնվել մինչև ավելի մեծ էկրան, քան Apple-ի ներկայիս 12,9 դյույմանոց iPad-ը: Digitimes-ի նոր զեկույցը ենթադրում է, որ թեև 2024թ.-ի թողարկումը հնարավոր է, 2025թ.-ի թողարկումն ավելի հավանական:

Հաղորդվում է, որ Apple-ն աշխատում է մատակարարների հետ ծալովի iPad-ի վրա, որի փոքրածավալ արտադրությունը կարող է սկսվել մինչև 2024թ. վերջը: Դիզայնը վերջնական տեսքի չի բերվել, սակայն զանգվածային արտադրությունը կարող է սկսվել նաև մինչև 2024թ. վերջը: Այս ժամանակացույցը ենթադրում է հայտարարություն 2024թ.-ի վերջին կամ 2025թ.-ի սկզբին, ինչը ենթադրում է, որ 2025թ.-ին մեկնարկն ավելի հավանական է:

Դիզայներական հիմնական խնդիրն է ընտրել երկու առանձին էկրանների կամ մեկ ճկուն էկրանի միջև: Apple-ը հակված է վերջին տարբերակին, թեև ծալքի հետ կապված մտահոգությունները մնում են: Ծխնի մեխանիզմը ևս մեկ խոչընդոտ է, քանի որ Apple-ը նպատակ ունի պարզեցնել դիզայնը և նվազեցնել մասերի քանակը:

Թեև առանձնահատկությունները ենթադրական են, հավանական է, որ ծալովի iPad-ը կնախորդի ծալվող iPhone-ին, ինչը թույլ կտա Apple-ին փորձարկել և կատարելագործել տեխնոլոգիան ավելի ցածր պրոֆիլի արտադրանքում՝ նախքան այն ներդնելը շատ սպասված ծալովի iPhone-ում: Ինչ վերաբերում է թողարկման ամսաթվին, ապա 2025թ. ավելի հավանական է թվում, քան 2024թ.:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

20/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.53
-0.41
Եվրո (EUR)
395.18
-2.07
Ռուբլի (RUR)
4.4026
-0.0128
Լարի (GEL)
139.04
-0.13
42998
-627
Արծաթ
521.84
-8.72